14:37 18.12.2018
«Մեր պաշտպանյալը, ցավոք, չի ցանկանում դատական ակտերը տեղական ներպետական ատյաններում սպառելուց հետո գնալ Եվրոպական դատարան: Դա իր սահմանադրական իրավունքն է, նա այլ կերպ է մտածում, ասում է պետությանը դատի չեմ տա»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, հորդորելու է դիմել Եվրոպական դատարան, քանի որ այն իրավաչափ ընթացակարգ է, հատկապես, երբ ակնհայտ է ընտրովի արդարադատությունը:
Փաստաբանի խոսքերով՝ բացարձակ դատական ակտում չկա մի դրվագ, որ կալանքի հիմք կտա: Իշխանափոխության օրերի զարթոնքի հետ կապված արվեց հայտարարություն, որ իրավաչափ չէր, աղերս ուներ անմեղության կանխավարկածի հետ, և հասարակությունն այդ հայտարարության հիման վրա Մանվել Գրիգորյանին ընդունեց որպես բացասական կերպարի:
Ներկայացնելով գործի մանրամասները՝ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար. որպես վնաս՝ վարույթ իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին: Այս քրգործի շրջանակներում ստուգումներ են սկսվել Գրիգորյանի և նրա մերձավորների ընկերություններում սկսած 1990-ական թվականներից:
«Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը և հայտնաբերված ենթադրյալ խախտումները՝ վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք՝ որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները: Ասում են՝ մաքսիմում 1 մլրդ դրամ: Պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավելի արժողությամբ գույք: Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը, որ բացակայում են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, և նա մինչև հիմա գտնվում է կալանքի տակ: Պատասխան չունենք: Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը և կալանքի սանկցիան ամեն անգամ երկարացնում է: Դա անթույլատրելի է: Նմանօրինակ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը նաև նշեց, որ Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը և պատասխանատուն ՀՔԾ-ն է և Դատախազությունը: Նրա խոսքերով՝ նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է, և երկրի իշխանությունը քար լռություն է պահպանում, հետևությունը մեկն է՝ «Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել նրան պահել պատանդի կարգավիճակում և դանդաղ մահացել»:
«Այն աստիճանի է հասել Մանվել Գրիգորյանին անօրինական կալանքի տակ պահելը, որ պաշտոնապես բարձրաձայնում է Հայաստանի ՄԻՊ-ը՝ փաստելով, որ Գրիգորյանի մոտ բացահայտվել է առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Պատկերացրե՛ք, մարդուն կալանավորում են, շաքարը 7 է, կախվածություն չի ունեցել ինսուլինից, 6 ամիս անց շաքարը 25 է, օրական 2 անգամ ընդունում է ինսուլիսի բարձր դոզա և ունի կախվածություն ինսուլինից»,- նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը:
Լևոն Բաղդասարյանը ընդգծեց, որ եթե նոր Հայաստանի քաղաքականությունն ընտրովի արդարադատությունն է և իր քաղաքացուն ընտրովի դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել, իսկ եթե ոչ, պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը:
«Մենք չենք ասում՝ թող Գրիգորյանը պատասխանատվության չենթարկվի, մենք ասում ենք՝ կալանքի հիմքերը բացակայում են: Իսկ եթե հետագայում մեղքը կապացուցվի, թող օրենքի խստությամբ ենթարկվի պատասխանատվության»,- ասաց պաշտպանը:
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...