3 տարբեր ժամանակաշրջանների ու 3 տարբեր պատմությունների հերոսների դրամատիկ ճակատագրերը՝ մեկ ֆիլմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

3 տարբեր ժամանակաշրջանների ու 3 տարբեր պատմությունների հերոսների դրամատիկ ճակատագրերը՝ մեկ ֆիլմում

16:34 19.12.2018

«Էրկեն կիշեր» կամ «Երկար գիշեր». երեկ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում նոր ֆիլմի պրեմիերա էր: Այն պատմական դրամա է, որտեղ ներկայացվում են երեք ժամանակաշրջաններ, որոնք ընդգրկում են մեր օրերը, Հայոց ցեղասպանության տարիներն ու Միջնադարը. ժամանակագրությամբ իրարից հեռու են, բայց գաղափարներով գրեթե նույնը, այն է՝ պայքար կյանքի ու հոգևոր արժեքների պահպանության համար:

Մեկ գիշեր և երեք պատմություն: Երեք մասից բաղկացած ֆիլմը ստեղծված է 2018, 1915, 1003 թվականների համադրումներով: Առաջին հայացքից տարբեր այս պատմությունները մեկ ընդհանուր սցենարային գծով են. նրանց միավորում է երկար և սարսափելի ճանապարհը` մի դեպքում լի ընտանեկան վեճերով, մյուս դեպքում` փախուստի փորձով, իսկ վերջում` հավատի և փրկության ակնկալիքով: «Պտույտ» կոչվող և մեր օրերը ներկայացնող առաջին պատմության հերոսները ցոփ ու շվայտ կյանքով ապրող ամուսիններ են, ովքեր դժգոհ են ընտանեկան կյանքից:

Ընտանեկան այս դրամայում հայտնվում է երրորդ կողմ՝ մարմնավաճառի կերպարով, ու նա ստիպում է ամուսիններին հասկանալ, որ հարստությունից այն կողմ այլ արժեքներ կան:

«Փախուստը» ֆիլմի երկրորդ պատմությունն է, որի հիմքում ընկած է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը: Հերոսները՝ Հաճի աղայի ընտանիքի անդամները, անցնում են 1915 թվականի սարսափների միջով: Թուրքերից փրկվելու համար նրանք հարկադրված բռնում են փախուստի ուղին՝ տանը թողնելով հաշմանդամ քրոջը: Գաղթի ճամփին ընտանիքը վերցնում է այն, ինչ  համարում է կարևոր. դա նյութականն էր ՝ ոսկեղեն, դրամ ու կտորների հավաքածու: Թուրքերը սպանում են տանը մնացած քրոջը: Եղբոր վերադարձն արդեն ուշացած էր, ու նույն ճակատագրին արժանանում է նաև ինքը:

Երրորդ պատմությունը վերնագրված է «Ուղի»: Այստեղ բնութագրվում է ավելի հին ժամանակաշրջան՝ 1003 թվականը, դժվար  ճանապարհով անցնող մարդու կյանքն է, ով  որդուն փրկելու համար սարսափների միջով է անցնում: Փրկության ճանապարհն  էլ Գրիգոր Նարեկացին  է՝ Սուրբ Նարեկով: Ֆիլմի երեք պատմությունների գաղափարը մեկ ընդհանրություն ունի ՝ հոգևոր հավատը, ինչից, ըստ ռեժիսորի, մարդկությունը հեռացել է:

Մոտ լինել հոգևոր ու ազգային արժեքներին. սա է ֆիլմի հիմնական ուղերձը: Նկարահանումները տևել են 3 տարի, ընդգրկել են Հայաստանի բնակավայրերը, որոշ դրվագներ նկարահանված են Գյումրիում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP