Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են նրանց անունները [ԼՐԱՑՎԱԾ] – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են նրանց անունները [ԼՐԱՑՎԱԾ]

19:12 17.12.2018

Հայաստանի զինված ուժերում անցած օրերին տեղի ունեցած 4 միջադեպի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նրանք բոլորը կայուն վիճակում են՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։

Այսպես, շաբաթ օրն առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել են նրանցից երեքը։ Վիրավորվածներից Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան։ Մուրացանի հոսպիտալից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նրա ձախ ոտնաթաթն ամպուտացվել է, վնասվածք կա նաև դեմքի ձախ հատվածում, վիճակը ծանր կայուն է։

Նույն միջադեպի հետևանքով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել զինծառայողներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Հոսպիտալից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ զինծառայողների վիճակը բավարար է։

Նույն շաբաթ օրը մեկ այլ դեպքի պատճառով որովայնի հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի մեկ այլ զինծառայող՝ Արգիշտի Հակոբյանը: Երեկ նա տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ։ Այնտեղից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է։

Հաջորդ օրը՝ կիրակի, Արցախի առաջնագծում հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող՝ Ռաֆիկ Վահանյանը։ Աչքի շրջանում հրազենային վնասվածքով նրան այսօր Ստեփանակերտից տեղափոխել են Երևան։ Մուրացանի հոսպիտալում նախնական զննումից հետո նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Ավելի ուշ զինծառայողը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ էլ նրան վերջնական կհետազոտեն նեղ մասնագետները։

Վեցերորդ զինծառայողը, որ տեղափոխվել է զինհոսպիտալ, Սյունիքի զորամասերից մեկից է։ Բուժման է ուղարկվել ձախ գոտկային շրջանում հրազենային վնասվածքով։

Միջադեպերի պատճառներն առայժմ չեն հրապարակվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP