Երևանում մեկնարկեց Սփյուռքի նախարարության «Ներուժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Երևանում մեկնարկեց Սփյուռքի նախարարության «Ներուժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը

12:52 17.12.2018

Դեկտեմբերի 16-ին «Ներուժ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կառավարության անդամները, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և այլք:

Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը կարևորեց «Ներուժ» ծրագրի իրագործումը Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Նա մասնավորապես նշեց.

«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ «Ներուժ» ծրագիրն առանցքային նշանակություն է ունենալու  Հայաստանի և սփյուռքի միջև գործակցության համատեքստում: Մեր պատկերացմամբ՝ սա Հայաստան-Սփյուռք գործակցության փիլիսոփայության սկիզբն է, առաջին քայլն է: Սա ստեղծարար ու նորարար միտք ունեցող սփյուռքահայերի համար է, որ երիտասարդները կարողանան բնակություն հաստատել Հայաստանում, կյանքի կոչել իրենց բիզնես-գաղափարները, և սա առաջին քայլն է ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք ունենալու համար»:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր ելույթում նշեց, որ կառավարության հիմնական նպատակներից մեկը տնտեսական հեղափոխության իրականացումն է։

««Ներուժ»-ը հիմք է դնում Հայաստան-Սփյուռք նոր որակի համագործակցության։  Առաջին անգամ Հայաստանն է առաջարկում ֆինանսական հնարավորություններ, մասնագիտական ուսուցում և լայն գործընկերային ցանց ստանալու հնարավորություն Ավստրալիայից մինչև Նիդեռլանդներ, ԱՄՆ-ից մինչև Չինաստան տարածքում սփռված 27 երկրների 71 ստարտափներին։ Առաջին անգամ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները Հայաստան են գալիս ոչ միայն արյան կանչով կամ զբոսաշրջության նպատակով, այլ այն պատճառով, որ հայրենիքը նրանց հնարավորություն է տալիս իրենց բիզնեսը զարգացնել, նոր գաղափարներ առաջարկել ու մեծ հաջողությունների հասնել»,-ընդգծեց  Տիգրան Ավինյանը։

Ներկաներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին նաև IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը: Նրանք ընդգծեցին, որ գալիք օրերի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի ստարտափային էկոհամակարգին, նրա յուրահատկություններին և առկա հնարավորություններին, քննարկումներ կունենան իրենց ոլորտում հաջողությունների հասած մասնագետների հետ և կծանոթանան բազում հաջողակ ստարտափերների հետ։

«Ներուժ»-ի գործընկերներ են FAST և IDeA հիմնադրամներ, Impact Hub-ը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Հայ-ռուսական համալսարանը, «Դեպի Հայք» կազմակերպությունը և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […] ...

BACK_TO_TOP