Սիգի պաշարն ավելացել է, բայց խնդիրը լուծված չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ չի անդրադառնում այս հարցի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Սիգի պաշարն ավելացել է, բայց խնդիրը լուծված չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ չի անդրադառնում այս հարցի վրա

12:23 17.12.2018

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր խոսել է սիգի պաշարներից։

«Եթե սիգի արդյունագործական պաշարն անցյալ տարի կազմել է 540, ապա այս տարի 740 տոննա է: Ընդհանուր պաշարը, որի մեջ մտնում է նաև մանրաձուկը, 2900 տոննայից մի քիչ ավելի է»,- ասել է Գաբրիելյանը:

Գաբրիելյանը հիշեցրել է, որ հիմա ձվադրման շրջան է, ինչը խոսում է այն մասին, որ հիմա հատկապես պետք է արգելվի որսը, բայց ճիշտ հակառակն է.

«Վաճառվում են ոչ միայն մեծ ձկները, այլև ձկնկիթը, և զարմանալի է, որ ոչ մի տուգանք չի կիրառվում: Մեզ դիմեցին Բնապահպանության նախարարությունից, հարցրին, թե ե՞րբ է լինելու ձվադրումը, մենք ասացինք 20-ից հետո, բայց դա չի նշանակում, որ չպետք է մինչ այդ պաշտպանեինք։ Այսօրվա որսված մի ձկնով մենք կորցնում ենք հազարավոր ձկներ: Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ չի անդրադառնում այս հարցի վրա: Սևանի ձկան պաշարները պետական սեփականություն են, ստացվում է՝ չենք պաշտպանում պետական սեփականությունը»,- հավելել է Գաբրիելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

BACK_TO_TOP