Բուդապեշտում ցուցարարները բողոքում են «ստրկության մասին օրենքի» դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Բուդապեշտում ցուցարարները բողոքում են «ստրկության մասին օրենքի» դեմ

11:12 17.12.2018

Բուդապեշտում վերսկսվել են հակակառավարական ցույցերը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Ոստիկանությունը բազմությանը կառավարելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Russia Today լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի պետական հեռուստատեսության շենքը: Ցուցարարների մի մասն արգելափակել է Դանուբ գետի վրայով անցնող երկու գլխավոր կամուրջները:

Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է խորհրդարանում:

Արհմիություններն այն անվանում է «ստրկության մասին օրենք»: Այն ավելացնում է թույլատրելի արտաժամյա աշխատաժամերը՝ տարեկան 250-ից հասցնելով 400-ի:

Իշխանությունները կարծում են, որ այդպես հնարավոր է լրացնել աշխատուժի պակասը և ավելացնել արտադրությունը:

Հաղորդվում է, որ այս ակցիան Վիկտոր Օրբանի՝ իշխանության գալուց ի վեր ամենալայնամասշտաբն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

09:48 23.11.2024

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարքի գնալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ պահանջին: «Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք […] ...

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

09:30 23.11.2024

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Յամալի պայմանագիրը ակումբի հետ կերկարաձգվի վեց տարով, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան: Կողմերն արդեն փոխզիջման են եկել գործարքի պայմանների շուրջ: Փոխհատուցման չափը 1 մլրդ եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ և 8 գոլային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

09:04 23.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

BACK_TO_TOP