ԱՄՆ-ն հնարավորություն է փնտրում Գյուլենին արտահանձնելու համար․ Չավուշօղլու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ԱՄՆ-ն հնարավորություն է փնտրում Գյուլենին արտահանձնելու համար․ Չավուշօղլու

19:55 16.12.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ ներկայում ամերիկյան կողմում հնարավորություն են փնտրում կրոնական գործիչ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական կողմին արտահանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝ ամերիկյան կողմում ներկայում ստուգում են այն վարկածը, ըստ որի՝ գյուլանական կազմակերպությունը խուսափել է հարկերի վճարումից։

Գյուլենը, ով կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող FETO շարժման առաջնորդը, նախկինում աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այն ժամանակ իշխանությունը վերցնելիս Էրդողանը հենվել է գյուլենական համայնքի վրա, իսկ երբ որոշել է դառնալ Թուրքիայի միանձնյա տիրակալը, ազգի թշնամի է հայտարարել Գյուլենին ու նրա վրա բարդել նաև 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը։ Տասնյակ հազարավոր ուժայիններ, զինծառայողներ հետապնդվել, աշխատանքից ազատվել ու դատապարտվել են գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով։

Այդ ժամանակից Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ից պահանջում են իրենց հանձնել Գյուլենին, որը որպես քաղհալածյալ բնակվում է Նահանգներում։ Բայց պաշտոնական Վաշինգտոնը մինչև այս խուսափում էր Գյուլենին արտահանձնելուց, ու նաև այդ էր պատճառը, որ սրվում էին երկու երկրների հարաբերությունները։

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո թուրքական կողմը սկսեց միջազգային մեծ ճնշում գործադրել արաբական միապետության վրա, սակայն Նահանգները որոշեց ավելի մեղմ վարվել արաբների հետ, քանի որ զենքի վաճառքի հսկայական գործարք ունեն նրանց հետ։

Հավանական է, որ հիմա ԱՄՆ-ը գործարքի գնա Թուրքիայի հետ ու արտահանձնի Գյուլենին, որպեսզի Անկարան մոռացության տա Սաուդյան Արաբիայի հետ միջադեպը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP