Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ

21:14 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար և կարևորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը:

«Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, և ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում և իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարևոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաև կառավարման բարձր ստանդարտներ:

«Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի և ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ: Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարևոր է անկախ դատական համակարգի առկայությունը և հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում:  Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարության միևնույն տելականը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ առաջիկայում առիթներ կունենան հանդիպելու և քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

BACK_TO_TOP