Ավարտվում է ARM TVs հավելվածի անվճար ակցիան. ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+6.09 oC

Ավարտվում է ARM TVs հավելվածի անվճար ակցիան. ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար

14:50 14.12.2018

Դեկտեմբերի 20-ից կավարտվի ARM TVs հավելվածի անվճար ակցիան: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը և ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար:

Առաջիկա օրերին մենք կտանք ոչ միայն այս հարցերի պատասխանները, այլև կպատմենք «Շանթ»-ի այս նախաձեռնության շրջանակներում մասնագիտացված նոր ալիքների գործարկման ու այլ անակնկալների մասին:

Շուրջ մեկ տարի օգտատերերը հնարավորություն ունեին հավելվածն անվճար ներբեռնել, գրանցվել և դիտել ոչ միայն հայկական 4 համապետական ալիքները, այլև «Շանթ»-ի մասնագիտացված 4 ալիքները՝ դարձյալ առանց որևէ վճարի:

Հավելվածն անվճար էր, քանի որ գտնվում էր այսպես կոչված թեստային ռեժիմում, որպեսզի բաժանորդները ծանոթանային այս հավելվածին, տեխնիկական խնդիրների առնչվելիս դրանք ներկայացնեին մեզ, որպեսզի կարողանայինք լուծել հնարավոր խնդիրները, ստացվող արձագանքներից հետևություններ անեինք՝ այդպիսով բարելավելով տրամադրվող եթերի որակը, բազմազանությունն ու զարգացումը: Թեստային այս փուլն այսպիսով ավարտվում է:

Հիմա եկել է այն շրջանը, երբ մենք հետագա զարգացման համար կարիք ունենք գործակցել մեր բաժանորդների հետ իրական հարթությունում: Դեկտեմբերի 20-ից սկսվում է «Շանթ»-ի ARM TVs հավելվածի բաժանորդագրումը: Օգտատերերը կարող են բաժանորդագրվել armtvs.com կայքում:

Այժմ հավելվածի մատուցումը կլինի այլ եղանակով: Սա մի փուլ է, որն անհրաժեշտ է մատուցվող եթերի ոչ միայն որակն ավելի բարելավելու, այլև բովանդակությունն ընդլայնելու համար: Բնական է, որ հավելվածը չէր կարող մշտապես լինել անվճար: Հաջող փորձարկումից հետո որակական նոր մակարդակի հասցնելու համար պարզ տրամաբանությամբ ու զարգացման բոլոր կանոններով այն պետք է դառնար վճարովի: Այս քայլի արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Սա թվային մի այնպիսի հարթակ է, որտեղ երբեք չի դադարելու հարաճուն զարգացումը:

Շատ մոտ ապագայում «Շանթ»-ի մասնագիտացված ալիքների թիվը կավելանա ևս երկուսով, որոնց բովանդակությունն ամենամեծ անակնկալն է լինելու: Այդ ալիքները կգումարվեն արդեն գործող «Շանթ պրեմիում», «Շանթ սերիալ», «Շանթ մյուզիք» և «SHANTNEWS» ալիքներին:

Ի դեպ, SHANTNEWS-ը, որն արդեն երեք ամիս է, ինչ գործում է փորձնական եթերում, 24-ժամյա հեռարձակմամբ միակ լրատվական ալիքն է հայկական իրականությունում:

Որո՞նք են հավելվածի մյուս առավելությունները

Առաջին հերթին այն, որ ARM TVs-ն առաջին օրինական՝ հայկական HD որակով ալիքների հավելվածն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած անկյունում:   

«Օրինական հավելված» ասվածն այստեղ շատ ավելի լայն իմաստ ունի: Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տարիներին հայտնվել են մեծ թվով անորակ ու անօրինական հավելվածներ, որոնց տերերը, այսպես կոչված՝ «տեսահենները», բառացիորեն զբաղվել են հեռուստատեսային նյութի գողությամբ, յուրացրել են ուրիշի տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն ու միջոցները՝ դրանով զրկելով օրինական արտադրողին զարգանալու հնարավորությունից, իսկ մի հարմար պահի էլ պարզապես անհետացել՝ իրենց հետ տանելով օգտատերերի վճարած դրամական ահռելի միջոցները:  

Դեկտեմբերի 20-ից ARM TVs-ի բաժանորդագրման վճարովի դառնալը չի վերաբերում Հայաստանի տարածքում «Շանթ»-ի հիմնական եթերին: Շատ հաճախ նման տեղեկատվությունը սխալ է ընկալվում հեռուստադիտողների կողմից:

Ուշադրություն 

 Հայաստանում «Շանթ»-ի տեղական հեռարձակումն ու մնացած համապետական ալիքները կմնան  անվճար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP