Ի՞նչն է Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ջրանջատման պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Ի՞նչն է Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ջրանջատման պատճառը

15:32 13.12.2018

Այսօր Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումը 36 ժամով դադարեցվել է։ Թե ինչով է պայմանավորված այսօրվա ջրամատակարարման դադարեցումը, պարզաբանում է «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը:

«Ընկերության կողմից Արզնիի աղբյուրի ջուրն արդյունավետ օգտագործելու
շնորհիվ տարեցտարի ավելանում է այնտեղից «Արզնի-Երևան» մայրուղային ջրատարով Երևան հոսող ջրի քանակը: Խողովակաշարն անցնում է Արաբկիրով ու կտրուկ իջնում դեպի Աբովյան պուրակում գտնվող «Աբովյան պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը:

Իսկ ջրի քանակի ավելացում՝ կնշանակի նաև հիդրավիկ ճնշման ավելացում ջրամբարում: Առավել ևս երբ ջուրը, ինչպես ասացի, վերևից է գալիս: Դրա համար էլ որոշեցինք «Աբովյան պուրակում» կառուցել այսպես կոչված «մարիչ հոր»՝ իր 400մմ տրամագծով փականով, որտեղ ջուրը նախ «հանգստանում է», կորցնում իր հարվածային ուժը և հետո միայն շարունակում իր ճանապարհը: Մեր դեպքում այն մասամբ լցվում է տեղի ջրամբարը և հետո՝ բաշխիչ ցանցով տրվում սպառողներին, մասամբ էլ առանձին խողովակաշարով ուղղվում է դեպի Այգեստան, Սարի Թաղ ու հարակից տարածքներ:

Նոր սխեման հետևյալ տեսքն ունի: Արաբկիրից եկող ջրագծից մենք կառուցում ենք շրջանցող խողովակաշար, որի վրա տեղադրվում է «մարիչ հորն» ու փականը: Այստեղից էլ արդեն «հանգստացած» ջուրը սահմանված ճնշմամբ գնում է դեպի ջրամբար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

17:30 01.11.2024

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի արեւելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտ գտնվող Ամխազ գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման […] ...

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

17:23 01.11.2024

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

Ուրուգվայում կայացել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ «Պենյարոլը» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոթաֆոգոյի» նկատմամբ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բրազիլական ակումբի հաղթանակով (5-0): Երկու խաղի արդյունքում «Բոթաֆոգոն» հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Մինեյրոյի» հետ: ...

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

17:15 01.11.2024

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի […] ...

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

17:07 01.11.2024

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: […] ...

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

17:00 01.11.2024

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Հոկտեմբերի 31-ին կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից […] ...

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

16:50 01.11.2024

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

Ռուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։ Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: […] ...

BACK_TO_TOP