Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 4-րդ ընտրատարածք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:19:25
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+9.09 oC

Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 4-րդ ընտրատարածք

01:00 13.12.2018

Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։

Նախորդ տարի այստեղ առաջին երկու տեղերում հայտնվել էին ՀՀԿ-ական թեկնածուներ։ Երրորդ տեղում վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր, իսկ հաջորդ տեղերը զբաղեցրել էին «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածուները։

Նիկոլ Փաշինյանն այս տարի որևէ տեղ ռեյտինգային չէր առաջադրվել։ Նախկին առաջատար ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական թեկնածուներն էլ չհավաքեցին բավարար ձայներ առաջատար տասնյակում հայտնվելու համար։

2018 թվականի ընտրություններից հետո այստեղ առաջատարն է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Երկրորդ տեղում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը և ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Աշոտյանը՝ համապատասխանաբար 5-րդ ու 9-րդ տեղերում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

13:10 15.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ը

13:05 15.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ը

Բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության: Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, […] ...

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

12:57 15.04.2025

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես  առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը […] ...

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը

12:46 15.04.2025

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը։ 2025 թվականի ապրիլի 14-ին, Կենտրոնի քարտուղարությունը գրանցել է տարվա 100-րդ արբիտրաժային գործը, որը վերաբերում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրային հարաբերություններից բխող վեճին։ 2025 թվականի առաջին չորս ամիսների ընդհանուր հաշվարկով Կենտրոնի քննության ներքո գտնվող գործերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բնույթի վեճեր, […] ...

Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը

12:38 15.04.2025

Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։ Հրատարակության […] ...

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

12:25 15.04.2025

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […] ...

BACK_TO_TOP