23:55 12.12.2018
Մարզական մեկնաբանները, մարզիչներն ու մարզական կազմակերպություններն այսօր ամփոփել են գյումրեցի մարզիկների հաջողություններն ու կազմել մեծահասակների, երիտասարդների ու պատանիների լավագույն տասնյակները: Ընտրությանը մասնակցող 46 ներկայացուցիչներին տրամադրվել են թերթիկներ, որոնցում աշխարհի, Եվրոպայի միջազգային հեղինակավոր մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած ու հաղթական հորիզոնականներ նվաճած գյումրեցի մարզիկների անուններն են եղել:
Մեծահասակների, պատանիների ու երիտասարդների ցուցակներից յուրաքանչյուրում 16 թեկնածու կար, մեդալներ վաստակած մարզիկներին գնահատել են 1-ից 10 բալային համակարգով։ Երկու ժամ ընթացող ամփոփումից հետո հրապարակվել են նախ՝ մարզական մեկնաբանների ու լրագրողների քվեարկության արդյունքները, որոնք հետո համադրվել են մարզիչների քվեների հետ, ապա՝ որոշվել է մեծահասակների 2018 թվականի լավագույն տասնյակը։
1.Գոռ Մինասյան /Ծանրամարտ /
2. Արթուր Ալեքսանյան / Ըմբշամարտ /
3.Գրիգոր Մխիթարյան / Սամբո /
4.Հակոբ Մկրտչյան / Ծանրամարտ /
5. Երվանդ Մկրտչյան / Թեթև աթլետիկա /
6. Հենրիկ Սարգսյան / Բռնցքամարտ/
7. Հովհաննես Բաչկով / Բռնցքամարտ /
8. Մակար Թամրազյան / Ծանրամարտ/
9.Էդիկ Սարգսյան / Կյոկուշինկայ բուդո կարատե /
10. Արման Բաղդասարյան / Ըմբշամարտ /
Մեծահասակներից բացի՝ որոշել են նաև այս տարվա երիտասարդ ու պատանի լավագույն մարզիկներին, որոնք ծանրամարտից, ըմբշամարտից ու սամբոյից բացի՝ նաև ներկայացնում էին եռամարտ, ուշու, հրաձգություն և անգամ շախմատ մարզաձևերը: Թիմային մարզաձևերն այս տարի չեն ամփոփելու: Թեև հայտնի է, որ մարզի շախմատի թիմը դարձել է հանրապետության Դպրոցականների առաջնության չեմպիոն:
Գյումրիի լավագույն տասնյակից բացի՝ լավագույն մարզիկներ կճանաչվեն նաև դահուկորդ, կրկնակի ոսկե մեդալակիր Միքայել Միքայելյանը, բռնցքամարտիկ, ուսանողական համաշխարհային խաղերի երկրորդ մրցանակակիր Գուրգեն Հովհաննիսյանը։ Գյումրեցի մարզիկներ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Արթուր Ալեքսանյանն ու Գրիգոր Մխիթարյանն ընդգրկված են նաև հանրապետության լավագույն 21 մարզիկների ցանկում։ Այստեղ ընտրությունը SMS քվեարկությամբ է լինելու:
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...