15:41 12.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել այն ընդլայնելու համար:
«Դասավանդիր, Հայաստանի» հետ համագործակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հանրակրթության ոլորտում առկա են որոշակի խնդիրներ, հատկապես մարզերում մասնագետների պակասի տեսանկյունից:
Ներկայումս դպրոցի շրջանավարտների քննադատական մտածողությունը, իրավունքների և պարտականությունների ընկալումը ցածր մակարդակի վրա է: Այդ առումով «Դասավանդիր, Հայաստանի» մասնագետների ներգրավումը տեղերում կարևոր խնդիր է լուծում. այնտեղ, որտեղ նրանք գնացել են աշխատելու, միջավայր է փոխվել, որն էլ իր հերթին փոխել է ուսուցչին, ծնողին և համայնքին: Այս ծրագրի շրջանավարտներն ունեն առաջնորդներին հատուկ հմտություններ, որն էլ իր հերթին բերում է քննադատական, վերլուծական մտածողությամբ, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող ազատ քաղաքացու ձևավորմանը: Ձեռք բերելով այս հմտությունները՝ նա դառնում է գլոբալ աշխարհի մի մասնիկ: Մեր իրականացրած բարեփոխումները հստակ արդյունքներ կարձանագրեն միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, և վստահեցնում եմ, որ 5 տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու»,- նշել է նախարարը:
Լարիսա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականից «Դասավանդիր, Հայաստանը» սկսել է իր համագործակցությունը «Teach For All»-ի հետ: Այն 40 անկախ ազգային կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որի նպատակն է ընդլայնել կրթական հնարավորությունները բոլոր երեխաների համար: «Դասավանդիր, Հայաստանի» ղեկավարն առանձնացրել է կազմակերպության գերակայությունները, որոնց թվում է՝ համայնքների հետ սերտ աշխատանքը և համայնքի զարգացման ծրագիրը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի «Teach For All»-ի տարեկան գլոբալ համաժողովը, որին նախատեսվում է 400-500 պատվիրակների մասնակցություն:
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...