Դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորի հայցը կթողնի առանց քննության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորի հայցը կթողնի առանց քննության

11:37 12.12.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորի հայցն ընդդեմ նույն բուհի դասախոսի կթողնի առանց քննության: Հիշեցնենք՝ հուլիսին համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը դատական հայց էր ներկայացրել դասախոս Գագիկ Համբարյանի դեմ՝ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչած զրպարտությունը հերքելու ու 1 մլն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջով: Հոկտեմբերից նշանակվել են նախնական դատական նիստեր, որոնց հայցվոր կողմը չի ներկայացել և համապատասխան միջնորդություններ էլ չի ներկայացրել  գործի քննությունն առանց իրենց շարունակելու կամ հետաձգելու մասին:

Սա, համաձայն քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի, դատարանին իրավունք է տալիս գործն առանց քննության թողնել:

«Սրա իմաստը նրանում է, որ, ըստ երևույթին, հայցվորի համար կորել է տվյալ հայցապահանջով հետաքրքրվելու անհրաժեշտությունը, և դատարանն իզուր չպիտի ծանրաբեռնի իր աշխատանքը, և հայցը պետք է թողնի առանց քննության»,- SHANTNEWS.am-ին ասել է Գագիկ Համբարյանի շահերի պաշտպան, փաստաբան Աննա Դավթյանը:

Հայցն առանց քննության թողնել նշանակում է, որ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորը Համբարյանի նկատմամբ այլևս նույն բովանդակության հայց ներկայացնելու իրավունք չի ունենա:

«Պարոն Մինասյանը, ինչքան հասկացա, շատ վիրավորվել էր, որ ես նրան անվանել էի վատահամբավ և տխրահռչակ: Ես, հայցն աչքի տակով անցկացնելով, հասկացա, որ նա վիրավորվել էր, որ ես միշտ հայտարարել եմ, որ ինքը բուհը ժառանգել է 500 մլն դրամով, և հեռանալուց բուհը եղել է սնանկ: 4 ապացույցներից 3-ի մեջ դա կարմիր գծով անցնում էր: Ես դա հիմա էլ պատրաստ եմ կրկնել»,- SHANTNEWS.am-ին ասել է Գագիկ Համբարյանը:  

Դատարանում պատասխանող կողմը պահանջել է, որ նախկին ռեկտորը փոխհատուցի կատարված դատական ծախսերը: Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 21–ին: Փաստաբան Աննա Դավթյանը նշել է, որ դատարանն այլընտրանք չունի,  քանի որ հայցվոր կողմի անհարկի բացակայություններն ակնհայտ փաստ են,  ըստ այդմ՝ հայցը թողնելու է առանց քննության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP