22:31 11.12.2018
Գյումրիի ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ օրակարգում ունենալով 27 հարց: Հիմնական քննարկումները վերաբերել են տարեվերջին այս տարվա բյուջեի ավելացմանը, ինչպես նաև աղբահանության խնդիրներին: Ամանորի նախաշեմին էլ դրամական օգնությունների տրամադրման կոնտինգենտն է փոխվել, նրանք լինելու են զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Դրամական պարգևներ կհատկացվեն նաև այս տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային խոշոր մրացաշարերում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին:
Մինչ օրակարգին անցնելը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց հարկերի վատ հավաքագրումից, իսկ հարկ չվճարողների թվում են նաև Գյումրիի ավագանու անդամներ: Ավագանու անդամները ոչ միայն վատ հարկատուներ են, այլև պասիվ են իրենց աշխատանքում: Հետո քաղաքապետն անցավ տարեսկզբին ընդունված բյուջեի գումարի չափի հստակեցմանը: Պարզվեց՝ տարեվերջ է գալիս ու տեղական բյուջեի չափն ավելացել է մոտ 50 մլն դրամով, դա էլ ոչ թե հավաքագրումների հաշվին, այլ սուբվենցիոն ծրագրով համայնքին հատկացված լրացուցիչ ֆինանսավորման, որով 3 աղբատարներ և այլ մեքենաներ են գնել: Դրանցով հույս ունեն, որ աղբահանության վիճակը կկարգավորեն, ընթացքում էլ շեշտեցին, թե 1 անձի համար սահմանված 100 դրամ աղբահանության վճարը շատ ցածր է, նաև վարձերի լիարժեք հավաքագրում չի ապահովվում:
Բացի դրանից՝ Գյումրիում չի հաջողվում կարգավորել շինաղբի հեռացման խնդիրը: Քաղաքը շինաղբի համար աղբադաշտ չունի, դրանք քաղաքային աղբավայր են լցվում ոչ միայն Գյումրիից, նաև Ամասիայից ու Շիրակի մարզի այլ տարածաշրջաններից: Իսկ ավագանին եղավ միակարծիք, որ 2019 թվականին աղբահանության վարձը Գյումրիում չի բարձրանալու:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...