Սպիտակագլուխ անգղերի որսի համար ոչ ոք չի պատժվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Սպիտակագլուխ անգղերի որսի համար ոչ ոք չի պատժվի

20:17 20.10.2017

Սպիտակագլուխ անգղերի որսի աղմկոտ գործով ոչ ոք չի պատժվի: Կարմիր գրքում գրանցված թռչունների որսի գործով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորումով, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:

Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Մինչ այս արդեն հայտնի էր, որ աղմուկ բարձրացրած լուսանկարների մեջ երևացող մեքենայի պետհամարանիշը հին նմուշի է, ըստ այդմ՝ լուսանկարն առնվազն 4 տարվա վաղեմություն ունի:

Հայաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-6 ամիս կալանք կամ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանք ապօրինի որսի համար, որը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 1-ին կետ 3):

3-6 ամիս հնարավոր կալանքի դրույթն այս հանցագործությունը դասում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 2-րդ), որոնց վաղեմության ժամկետը մինչև 2 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 1), որն էլ հաշվարկվում է հանցանքը գործելու պահից:

Սակայն եթե սպիտակ անգղերի որսագողությունը դիտարկվի որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված հանցագործություն (լուսանկարներում 3 մարդ է երևում՝ անգղի թևերից բռնած), ապա նրանց սպառնում է նաև մինչև 3 տարի ազատազրկում (ՀՀ ՔՕ հոդված 294 մաս 2-րդ կետ 2):

Նման գործոնն այս հանցատեսակը դասում է միջին ծանրության հանցագործությունների շարքը (ՀՀ ՔՕ հոդված 19 մաս 3-րդ), որոնց վաղեմության ժամկետն արդեն 5 տարի է (ՀՀ ՔՕ հոդված 75 մաս 1-ին կետ 2):

Ոստիկանությունը մինչ այս հայտարարել էր, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում

23:12 27.11.2024

Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում

Հարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...

Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասին

23:05 27.11.2024

Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասին

Ֆրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...

ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնին

22:56 27.11.2024

ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

22:48 27.11.2024

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...

BACK_TO_TOP