Ընտրությունների ամենաշատ ու քիչ ձայներ հավաքած թեկնածուները, ամենաակտիվ ու պասիվ բնակավայրերը և մյուս ամենա-ամենաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Ընտրությունների ամենաշատ ու քիչ ձայներ հավաքած թեկնածուները, ամենաակտիվ ու պասիվ բնակավայրերը և մյուս ամենա-ամենաները

22:13 10.12.2018

7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝  2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի  բացակայությունը:

Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց 48.63 տոկոս: Ամենաակտիվ քաղաքային համայնքը Իջևանն էր՝ 57.35 տոկոսով, ինչը թերևս պայմանավորված էր նաև Նիկոլ Փաշինյանի ծննդավայրը լինելու գործոնով:

Ամենապասիվը Գյումրին էր՝ 39.22 տոկոսով: Պասիվությունը հանրապետության երկրորդ քաղաքին բնորոշ է, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Դրանցից մեկն ընտրողների որոշ խմբի համար բնակության վայրի և հաշվառման վայրերի տարբերությունն է: Մարդն ապրում է քաղաքի մի ծայրում, իսկ քվեարկելու է մյուս ծայրում: Քաղաքի քանդված փողոցներով մի ծայրից մյուսը գնալու ցանկություն կարող է նաև չլինել:

Ամենապասիվ համայնքը Արագածոտնի մարզի Թլիկ գյուղն է: 131 ընտրողներից քվեարկության էր գնացել 18-ը, կամ 13.5 տոկոսը: Ամենաակտիվ տեղամասերը ինչպես միշտ քրեակատարողական հիմնարկներն էին: Այստեղ չընտրողներ, որպես կանոն, չեն լինում և դրա համար գրանցվում է մասնակցության 100 տոկոսանոց ցուցանիշ:

Շատ ավելի հետաքրքիր է քաղաքական ուժերի ձայների տարբերությունը նախորդ ընտրությունների համեմատ:  Ռեկորդակիրն այստեղ,  բացասական առումով, ՀՀԿ-ն է: Եթե նախորդ ընտրություններին ստացել էին 771 247 ձայն, ապա այս անգամ եղավ ընդամենը 59 068 ձայն: Այսինքն՝ Հանրապետականների ընտրազանգվածը կրճատվել է ուղիղ 13 անգամ:

Նախորդ ընտրությունների համեմատ մոտ 4 անգամ նվազել է ԲՀԿ-ի ընտրազանգվածը, 2 անգամ էլ՝ ՀՅԴ-ինը: Վերջինիս համակիրների թվի կրճատումը սակայն ավելի զգալի է այն պատճառով, որ դաշնակցականները միշտ աչքի էին ընկնում ոչ մեծ, բայց շատ կայուն ընտրազանգվածով:

Գրեթե 5 անգամ իր նախորդ ցուցանիշի համեմատ պակաս ձայն հավաքեց ՕԵԿ-ը, թեև անցած ընտրությունների արդյունքում էլ «Հայկական վերածնունդ» անունով հանդես եկած քաղաքական ուժը տեղ չզբաղեցրեց խորհրդարանում:

Տարբեր քաղաքական ուժերից անջատված ընտրազանգվածի մի զգալի մասի քվեներն, ի վերջո, կուտակվեցին մի տեղում և ռեկորդայինի հասցրին հաղթած քաղաքական ուժի ձայները:

«Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկեց 884 846 ընտրող, ինչն աննախադեպ արդյունք է:
Նշենք նաև վարկանիշային ցուցակներով առավելագույն թվով ձայն հավաքած  թեկնածուներին:  Սասուն Միքայելյան՝ 31 739, Արարատ Միրզոյան՝ 25 550, Ֆելիքս Ցոլակյան՝ 24 172: Կա նաև հակառեկորդը: Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքի՝  ՕԵԿ-ը ներկայացնող կին թեկնածուներից մեկը, որի անունը չենք հիշատակի, ստացել է ընդամենը 6 ձայն: Հետաքրքիր  են նաև համամասնական ցուցակի առաջին եռյակների ռեյտինգային արդյունքները: «Իմ քայլից» Նիկոլ Փաշինյանը ռեյտինգային ցուցակներում չկար, Արարատ Միրզոյանի արդյունքն արդեն նշեցինք, Լենա Նազարյանն էլ ստացել է 11 300 ձայն: «Իմ քայլի» մյուս հայտնիներից ռեյտինգայինների առանձին հաշվարկում Ալեն Սիմոնյանը հինգերորդն է՝ 21 812  ձայնով, Դավիթ Սանասարյանը՝ 12-րդը,  Տիգրան Ավինյանը՝ 13-րդը, Մխիթար Հայրապետյանը՝  44-րդը:  ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակից միայն Միքայել Մելքումյանը կար ռեյտինգային ցուցակում և հավաքեց 723 ձայն: ԲՀԿ-ականներից ռեյտինգային ցուցակում առաջինը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն է 7 472 ձայնով: Նաիրա Զոհրաբյանը 8-րդն է 2110 ձայնով, իսկ, օրինակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 4-րդը՝ 3198 ձայնով:

«Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակի առաջին եռյակը այսպիսի ռեյտինգային ցուցանիշներ ունի. Էդմոն Մարուքյան՝ 4450 ձայն, Մանե Թանդիլյան՝ 3636, Արման Բաբաջանյան՝ 354:

ՀՀԿ-ից համամասնական ցուցակի առաջին համարը, առաջինն է նաև ռեյտինգային հաշվարկով: Վիգեն Սարգսյանը  հավաքել է 4087 ձայն, համամասնական ցուցակում երկրորդը նշված՝ Արփինե Հովհաննիսյանը ունի ռեյտինգային ամենացածր ցուցանիշներից մեկը՝  165 ձայն, իսկ հանրապետականների երրորդ համար Դավիթ Շահնազարյանը` ընդամենը 835 քվե: Աշոտյանն ու Շարմազանովն էլ ստացել են` համապատասխանաբար 2396 և 1663 քվե:
Թե ինչպիսի տեսք կունենա Ազգային ժողովը դեռ այնքան էլ պարզ չէ:

Նախկին՝ համամասնական ու մեծամասնական կարգերով պարզ հաշվարկի մեխանիզմը արդեն երկու տարի է` չկա: Արդյունքները վերջնական ճշտումներից հետո կհաշվարկվեն արդեն հայտնի, բայց դեռ շատերին անհասկանալի Դոնթի մեթոդով, որն այլ կերպ անվանում են միջինացված առավելագույնի մեթոդ: Այն  կվերլուծենք հետո, երբ ԿԸՀ-ն ներկայացնի վերջնական տվյալները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

22:53 17.04.2025

Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրավոր

Ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տեղում […] ...

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

22:49 17.04.2025

Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

22:45 17.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այսօր ավելի վաղ Քուվեյթի հավաքականը հաղթել էր Մալայզիային, իսկ Ուզբեկստանն […] ...

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

22:41 17.04.2025

ՔՊ նախաձեռնող նիստին ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

22:37 17.04.2025

ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

22:30 17.04.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր […] ...

BACK_TO_TOP