Վնասվել են քաղաքական ուժերի քարոզչական պաստառները կամ դրանք փակցվել են ոչ թույլատրելի տեղերում. ԱՊՀ դիտորդները ներկայացրել են դիտարկման արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Վնասվել են քաղաքական ուժերի քարոզչական պաստառները կամ դրանք փակցվել են ոչ թույլատրելի տեղերում. ԱՊՀ դիտորդները ներկայացրել են դիտարկման արդյունքները

16:08 10.12.2018

«Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն  անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրություններն անցել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովներն ապահովել են բոլոր նախապայմանները ընտրողների ազատ կամքի արտահայտման համար»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱՊՀ դիտորդական առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքները, ասաց դիտորդական առաքելության խմբի անդամ Վիկտոր Գումինսկին:

ՀՀ նախագահ արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում դիտորդական առաքելություն է իրականացրել ԱՊՀ դիտորդական խումբը, որում ներառված էին ԱՊՀ երկրների 84 դիտորդներ 8 պետություններից: Նրանցից 16-ը աշխատել են երկարաժամկետ հիմունքներով՝ հետևել են քարոզչության ընթացքին:

Այս ընտրությունների առանձնահատկությունը, ըստ դիտորդների, կրճատված ժամկետներն էին: ՀՀ Սահմանադրությունը տալիս է հնարավորություն ազատ և ժողովրդավար ընտրությունների անցկացման համար, սակայն դիտորդական առաքելության կողմից առանձնացվում է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար որոշ տեղամասերի անհասանելիությունը: Ըստ նրանց՝ այդ խնդիրը պետք է լուծվեր գոնե շրջիկ արկղերի միջոցով:

«Ուզում եմ նշել նաև, որ ԿԸՀ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցները ընտրությունները օրենքին համապատասխան և բարձր կազմակերպչական մակարդակով անցկացնելու համար: Ընտրական հանձնաժողովների անդամները վերապատրաստվել են նաև տեխնիկական սարքերի հետ աշխատելու համար: Տպագրվել են բրոշյուրներ ու ուսումնական ձեռնարկներ, ուսուցողական ֆիլմեր: Հատուկ ուշադրություն էր դարձվել ձայները վաճառելու խնդրին, որը կանխելու նպատակով զետեղվել էին պաստառներ, նկարահանել ինֆորմացիոն տեսահոլովակներ»,- ասաց Վիկտոր Գումինսկին:

Դիտորդները հետևել են նաև նախապատրաստական աշխատանքներին 10 ընտրատարածքներում: Ըստ դիտորդների՝ ապահովվել են հավասար պայմաններ քարոզչությունն իրականացնելու համար: ԿԸՀ-ն հաստատել է նաև կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքին անվճար եթերաժամանակ տրամադրելու կարգը: Քաղաքական ուժերը ունեցել են նաև իրավունք վճարովի եթերաժամանակից օգտվելու: Նոյեմբերի 26-ից սկսած անցկացվել են նաև բանավեճեր: 39 հեռուստառադիոընկերություն լուսաբանել է ողջ ընթացքը:

«Թեպետ քարոզչությունն իրականացվել է գործող օրենքին համապատասխան, այդուհանդերձ որոշակի խախտումներ արձանագրվել են՝ մասնավորապես, վնասվել են քաղաքական ուժերի քարոզչական պաստառները կամ դրանք փակցվել են ոչ թույլատրելի տեղերում: Այդ առումով ԿԸՀ-ն նամակով դիմել է քաղաքապետին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այդ խնդրի վրա»,- նշեց դիտորդական խմբի անդամը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

16:11 18.04.2025

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […] ...

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: ...

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

15:50 18.04.2025

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) շուտով կվավերացնի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացվել է Պետդումայի կողմից, մենք ողջունում ենք դա, շուտով այն կվավերացվի Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի կողմից»,- ասել է նա։ ...

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

15:43 18.04.2025

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, […] ...

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

15:35 18.04.2025

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսսին կմասնակցի Մունդիալ-2026-ին: «Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները: Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է […] ...

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

BACK_TO_TOP