Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.09 oC

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին

13:04 10.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով, մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:

Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը:

SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել էր: Վերաքննիչ դատարանը մերժել էր Քոչարյանի փաստաբանների բողոքները, առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել էր անփոփոխ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքները: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր, և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27-ին, որից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:

Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել էր մասնակի բավարարել գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն

20:53 17.04.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Էմիլ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 33-ամյա Ռազմիկ Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում […] ...

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

20:28 17.04.2025

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

20:17 17.04.2025

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 17.04.2025

SHANTNEWS

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

19:54 17.04.2025

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...

BACK_TO_TOP