2019-ին Ռուսաստանը 20% պակաս թվով աշխատող է ընդունելու այլ երկրներից․ կառավարության որոշում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

2019-ին Ռուսաստանը 20% պակաս թվով աշխատող է ընդունելու այլ երկրներից․ կառավարության որոշում

15:39 08.12.2018

144 հազար 583 աշխատակից․ սա թիվն է այն մարդկանց, որոնց Ռուսաստանը թույլ կտա աշխատել այդ երկրում՝ լինելով այլ պետության քաղաքացի։ Այլ բառերով՝ «խոպան գնացողների» թիվը Ռուսաստանը մտադիր է կրճատել 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ, և սրա վերաբերյալ որոշումն ընդունել է այդ երկրի կառավարությունը։

Հիմնավորումն այն է, որ այդպիսի աշխատողների պահանջարկը նվազել է։ Ավելին, Ռուսաստանի կառավարությունը քվոտաներ է հատկացրել յուրաքանչյուր մասնագիտության կամ արհեստի տեր մարդկանց համար։ Այդ քվոտայի համաձայն՝ ամենաշատ տեղերը կլինեն լեռնայինշինմոնտաժային ու շին-նորոգման ոլորտների աշխատակիցներինը՝ 52 հազար տեղ։

Եվս մոտ 20,5 հազար մարդ կներգրավվի մեծ ու փոքր արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքների համար, իսկ 16 հազար աշխատող՝ մետաղամշակման ու մեքենաշինական ձեռնարկություններում։ Մյուս ոլորտների քվոտաները չեն գերազանցում 10 հազար տեղը։ Քվոտաների բաշխման ամբողջ աղյուսակը հասանելի է փաստաթղթում։

Թե ինչ մեթոդով են որոշելու այդ տեղերում ընդունվողներին, չի հստակեցվում։ 2018 թվականին Ռուսաստանում աշխատանքի ընդունվող օտարերկրացիների թվի բարձրագույն շեմը սահմանվել էր 178 հազար 450 տեղը։ Որքանո՞վ է լրացվել այդ պահանջարկը, նույնպես հայտնի չէ, բայց օտարերկրացի աշխատակիցների քանակը Ռուսաստանում տասնապատիկ ավելի մեծ է եղել։

Մինչ այս էլ տեղեկություններ էին հրապարակվել, որ Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է 2019 թվականին սահմանափակում մտցնել շինարարարական ընկերություններում և թույլ չտալ, որ շինհրապարակներում աշխատողների թվում օտարերկրացիների թիվը գերազանցի 80 տոկոսը։ Այսինքն, եթե այսպիսի նախագիծ ընդունվի, ապա դա շինկազմակերպություններին կպարտադրի աշխատողների 20 տոկոսին ընտրել Ռուսաստանի քաղաքացիներից։

Հայաստանի քաղաքացիների վրա այս նախագծի ազդեցությունը դժվար է գնահատել, սակայն այն ընկերությունները, որոնց հարցում է արել ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, հայտնել են, որ այս նոր կարգավորումը մեծ ազդեցություն չի ունենա իրենց ու աշխատաշուկայի վրա։ Ավելին, այս սահմանափակումը չի գործի Մոսկվայում, Խաբարովսկի և Ամուրի շրջաններում (վերջին երկուսը Ռուսաստանի հեռավոր արևելյան շրջաններն են, որտեղ հիմնականում Չինաստանից եկածներն են աշխատում)։

Ռուսաստանում այս պահին շինարարության վրա աշխատողների թիվը 6,3 միլիոն է, որի զգալի մասը հենց այլ երկրների քաղաքացիներն են, այդ թվում՝ բազմաթիվ հայաստանցիներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

21:12 28.04.2025

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

20:47 28.04.2025

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

20:35 28.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

20:30 28.04.2025

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...

BACK_TO_TOP