Գյումրիի ընտրատեղամասերում ընթանում են ընտրությունների նախապատրաստման վերջին աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիի ընտրատեղամասերում ընթանում են ընտրությունների նախապատրաստման վերջին աշխատանքները

18:28 08.12.2018

Վաղը կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ Գյումրիում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները տարածքային հանձնաժողովներից ստանում են քվեարկության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեխնիկական սարքավորումները։

2017 թվականի համապետական ընտրությունների համեմատ բուն քվեարկության ընթացքը, ըստ պատասխանատուների, փոփոխություն չի կրել, բայց տեղամասային հանձնաժողովներում նոր անձինք են ընդգրկվել, նրանք նաև անցել են դասընթացների փուլ:

Գյումրիի թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 09.00-ից է սկսել տեղամասային հանձնաժողովների ղեկավարներին անհրաժեշտ գույքի ու պարագաների, նաև այլ փաստաթղթերի բաժանումը, որոնցով վաղն ապահովելու են քվեարկության բնականոն ընթացքը։ Սարքավորումները տրամադրելուց առաջ ստուգվում են՝ պարզելու, թե արդյոք արկղի պարունակությունն ամբողջական է։

Այս սարքերն Ազգային ժողովի նախորդ ընտրություններում են առաջինը կիրառվել։ Թե որքան է դրանց խափանման հավանականությունը, աշխատանքի ընթացքում կերևա: Ընտրական տեղամասերն ապահովագրված կլինեն նաև սարքերի խափանման դեպքում: Համարակալված կտրոններ են տրամադրվելու տեղամասերին, որ եթե սարքերը չաշխատեն, դրանք կփոխարինեն: Տեխնիկական սարքավորումները ընտրողի մատնահետքի միջոցով ի հայտ են բերում կրկնակի քվեարկության, նաև տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում քաղաքացու գրանցված չլինելու փաստը։ Հանձնաժողովներին տրվում են անգամ բենզինի կտրոններ։

Իսկ գրանցամատյանները, անհատական կնիքներն ու դրոշմակնիքները առձեռն փոխանցվում են նախագահներին։ Հանձնաժողովների անդամների 30 տոկոսը նորեկ է: Նրանք հուսով են՝ իրենց կօգնեն տեղամասային հանձնաժողովների փորձառու անդամները։

Թիվ 31/11 ընտրատեղամասում SHANTNEWS.am-ի թղթակցի այցելության պահին քվեախցերն էին տեղադրում, քվեարկության արկղի, տեղն արդեն առանձնացված էր: Տեղամասային հանձնաժողովներն այսօր մի քանի նիստ են անցկացնելու, որի ժամանակ յուրաքանչյուր անդամի իր անհատական կնիքը կտրամադրվի:

Մինչև կեսգիշեր տեղամասերը պետք է կահավորված լինեն։ Այս քվեարկության ժամանակ մի հետաքրքիր նորամուծություն կա 18 տարին լրացած և առաջին անգամ ընտրություններին մասնակցող քաղաքացիների համար։ Նրանց կնվիրեն կրծքանշան, որի վրա գրված է հետևյալը.

«Ես քվեարկել եմ առաջին անգամ»:

Իսկ տեսախցիկներ Գյումրիի բոլոր ընտրատեղամասերը կունենան: Հարկ է նշել, որ քվեարկության օրը չի գործի ընտրողների անունները դատարանի միջոցով ցուցակ ընդգրկելու նախկին կարգը, և բնակավայր փոխած ու լրացուցիչ ցուցակներում չընդգրկված քաղաքացիները կզրկվեն այլ բնակավայրում ընտրելու իրավունքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP