14:39 07.12.2018
Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Արտագնա նիստի մեկնարկից առաջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր:
«Այս որոշմամբ մենք, ըստ էության, արձանագրում ենք նաև այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար պետք է բարձրացվի աղետների դիմակայության, պաշտպանվածության մակարդակը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն և միջոցառումների հստակ ծրագիր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ աղետի գոտու փրկարարական և վերականգնման աշխատանքներին մասնակցած երկրներից շատերը պատրաստակամություն են հայտնել այդ օրը նշել նաև իրենց երկրներում:
Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցով: Ըստ այդմ՝ 2018 թ. մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774,425.0 հազ. դրամ, որից 354,915.0 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 419,510.0 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականացման համար: Նույն ծրագրի շրջանակում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է, համապատասխանաբար 31,773.0 հազ. դրամ և 11,200.0 հազ. դրամ:
Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով այդ մարզերում իրականացվում է 7 ծրագիր, որից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազ. դրամ, որից 1,207,377.4 հազ. դրամը հատկացվել է Շիրակի մարզին, 732,196.7 հազ. դրամը՝ Լոռու մարզին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից 4839-ի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:
ՀՀ կառավարության 2018-2022 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թ. տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:
ՀՀ 2018 թ. պետբյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ՀՀ 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված է 560.0 մլն. դրամ: Բացի այդ, համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական և աղյուսակային նյութեր, որի վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Փաստագրման արդյունքների հիման վրա մինչև 2019 թ. հունիսի վերջ պետք է մշակվեն առաջարկություններ՝ տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Աղետի գոտու բնակավայրերում 2018 թ. պետբյուջեով հատկացված մոտ 460.1 մլն. դրամ միջոցների հաշվին իրականացվել են կրթական, մշակութային և մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքներ:
Կառավարության արտագնա նիստում քննարկվել է նաև աղետի գոտու անօթևանների հարցը, ներկայացվել են թվային տվյալներ, առաջարկություններ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ պետությունն այս պահին պարտավորություն ունի հաշվառված 498 ընտանիքի նկատմամբ: Ըստ նրա՝ ներկայացված թվերում կարող են լինել անճշտություններ, ուստի բնակարանային կարիք ունեցող ընտանիքների իրական թիվը պարզելու, ճշտելու համար անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություն, փաստագրման աշխատանքներ: «Կան մարդիկ, որոնք իրոք անօթևան են, կան մարդիկ, որոնք բնակարան են ստացել, բայց պահպանել՝ տնակը: Այսինքն՝ բազմաթիվ ճշտելու, պարզելու հարցեր կան»,- ասել է Ավետիք Էլոյանը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ հաշվառված տնակների թիվն այս պահին Գյումրիում 2856 է, որոնցից 456-ում մարդ չի բնակվում։
«Բացի այդ, կան 1014 գրանցվածներ, որոնք դուրս են մնացել հաշվառումից, որովհետև անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացրել։ Եղել են բազմանդամ ընտանիքներ, որոնց ընտանիքի մի մասը տեղափոխվել է նոր բնակարան, մի մասը մնացել է տնակում, կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են և բնակվում են, կան ընտանիքներ, որոնք վարձակալում են այդ տնակները»,- ասել է Սամվել Բալասանյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.
«Այսօր՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ կարող ենք արձանագրել մեր ունեցած ամենամեծ պրոբլեմը. մենք չունենք գնահատական, թե ինչ ծավալների մասին է խոսքը և ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար: Ընդ որում՝ միայն բնակարանաշինության մասին չէ խոսքը. առնվազն որոշ ենթակառուցվածքներ՝ ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, անհրաժեշտություն են»:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Աշխատանքային խումբը կատարված աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկույց կներկայացնի 2 ամիսը մեկ:
«Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետևաբար, ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է. ձևավորել աղետի գոտի անունով փաթեթը և հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար և ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ աշխատանքի ծավալը, կշիռը, գնահատականը:
«Մեզ պետք է հստակ ռազմավարական փաստաթուղթ գնահատման, անհրաժեշտ միջոցների և ճանապարհային քարտեզի մասին:
Ռազմավարությունը պետք է տա նաև հետևյալ հարցերի պատասխանը՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Այս հարցի պատասխանը պետք է չլինի միակողմանի՝ կառավարությանը, կամ քաղաքապետարանինը: Դա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հանրության հետ պետք է ճշտվի: Պետք է հստակ կողմնորոշվել՝ ո՞ւմ նկատմամբ ունենք, ո՞ւմ նկատմամբ չունենք պարտավորություն: Եթե բանավեճը կոնսենսուսով չի լինում լուծել, պետք է քաղաքական որոշումով, օրենքով, կառավարության որոշմամբ լուծվի, որ մենք ունենք այս պարտավորությունը, այս ծավալը, այսքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ դա իրականացնելու համար և գնահատենք, թե ինչ ժամկետում կարող ենք այդ ֆինանսական միջոցները հատկացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ մենք այսօր ոչ մի բան չգիտենք:
«Մենք գիտենք, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ին եղել է երկրաշարժ, որի հետևանքները մինչ օրս վերացված չեն, և չգիտենք՝ այս պահի դրությամբ ի՞նչ ծավալի աշխատանք է մեզ անհրաժեշտ դա իրականացնելու համար: Հետևաբար, աշխատանքային խումբը հնարավորինս արագ այս հարցերի պատասխանը պետք է իմանա և դա պետք է լինի ռազմավարական փաստաթուղթ: Մենք նաև բարերարների հետ աշխատելու ռազմավարություն չունենք: Եվ հիշում ենք, որ աղետի գոտին միայն Գյումրին չէ, աղետի գոտին իր ամբողջ ծավալով: Իհարկե, Գյումրին ամենամեծ ազդեցություն կրած, ավերածություններ տեսած և աղետի գոտու վերացման աշխատանքների ամենակենտրոնական ուղղությունն է, բայց պետք է իսկապես պատկերացնել, թե ինչ ենք նկատի ունենում՝ ինչ ծավալ է աղետի գոտին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ19:50 18.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...
19:46 18.04.2025
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...
19:42 18.04.2025
Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթողՍպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...
19:37 18.04.2025
ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսինՇրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...
19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկԲնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […] ...
19:16 18.04.2025
Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելԱյսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ […] ...