09:48 06.12.2018
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետք է շարունակել զինված ուժերի արդիականացումը: «Մենք պետք է շարունակենք շատ մեծ շեշտ դնել զինված ուժերի արդիականացման վրա: Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն, ըստ ամիսների, նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այժմ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը մեծ սխալ է եղել: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու և գործընկերներին բացատրելու, թե որտեղ են այն կարմիր գծերը, որոնք չենք կարող անցնել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ կեղծ նվաճումներով են տարել: Նվաստացուցիչ երևույթ է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հովանու ներքո կառույցի երկրները Հայաստանի կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին: Մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել, թե ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ և առանց Արցախի Հանրապետության լիարժեք ներգրավվածության հնարավոր չէ խոսել հարցի կարգավորման որևէ լուծման մասին: «Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը»,- հայտարարեց նա:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը համոզմունք հայտնեց, որ պետք է հստակեցնել, թե ինչ է Արցախը մեզ համար՝ հայկական երկրորդ պետությո՞ւն, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս: «Առանց այս հարցը հասկանալու, խնդրի կարգավորմանը չենք կարող մոտենալ: Վստահ եմ, որ ինքնորոշվելուց և սուվերեն որոշում կայացնելուց հետո միջազգային հանրությունը կհարգի այդ որոշումը»,- ասաց ՔՈ ներկայացուցիչը:
ՀՅԴ առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իր քաղաքական ուժի համար Լեռնային Ղարաբաղի հարցը ազգային գերխնդիր է: «Սա մեր լինելիության խնդիրն է, սրբության սրբոց: Մենք խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը»,- ասաց նա՝ ներկայացնելով սահմանադրության համապատասխան հոդվածը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության համար շատ կարևոր է հզոր տնտեսություն ունենալը: «Թույլ բանակ ու տնտեսություն ունեցող Հայաստանը չի կարող ունենալ խնդրի հայանպաստ լուծում: Պետք է ամեն ինչ անենք, որ 18-19 տարեկան մեր զինվորները դուրս բերվեն առաջնագծից: Պետք է առաջնագիծն այնպես հսկվի, որ մարդկային ուժը շատ հեռու լինի թշնամու նշանառուներից, ամեն ինչ անենք, որ պրոֆեսիոնալ գումարտակներով համալրենք մեր բանակի սահմանային ուղղությունները»,- ասաց նա:
Բանակը պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրելու անհրաժեշտության մասին խոսեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Պետք է զարգացնենք ռազմարդյունաբերությունը: 18 տարեկան երիտասարդները չպետք է կանգնեն սահմանին, պետք է լինեն պայմանագրային, փորձառու ծառայողներ: Պետք է տնտեսությունը զարգացնենք, հզոր ու ուժեղ պետություն ունենանք, որ կարողանանք կարգավորել մեր խնդիրները»:
«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարը՝ Լուսինե Հարոյանը, կարևորեց սահմանային գծին նորագույն տեխնիկայի տեղադրումը: «Դա նվազագույնի կարող է հասցնել զոհերի թիվը: Բացի այդ, պետք է հզորացնենք Արցախը, վերաբնակեցնենք այն»,- ասաց Հարոյանը:
«Քրիստոնեա – ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարը՝ Լևոն Շիրինյանը, անհրաժեշտ համարեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու հետ միասին փոխել ձևաչափը: «Մենք մեր մտածողության մեջ փոփոխության կոնսերվատիզմ ունենք: Նոր մոտեցումներ, առաջարկներ շատ քիչ են լինում»,- ասաց նա՝ նշելով, թե Արցախի հարցը պետք է տեղափոխել 1960 թվականի դեկտեմբերի 24-ի գաղութացված ժողովուրդներին ու պետություններին անկախություն տալու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ որոշմանը:
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն արցախյան խնդրի կարգավորման հարցում իր վստահությունը հայտնեց գործող իշխանություններին: «Այստեղ նոր հեծանիվ հորինելու հնարավորությունները շատ քիչ են, ես վստահում եմ այսօրվա գործող իշխանությանը, այն կարծիքին եմ, որ այս իշխանությունը բանակցային գործընթացը կտանի ճիշտ և ուղիղ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:
«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծել հայ ժողովուրդը հավաքական հանրաքվեի միջոցով: Նրա գնահատմամբ՝ այլ մեխանիզմներ գոյություն չունեն: «Մենք հանդես ենք գալիս մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ու զարգացման, բանակցային գործընթացում ԼՂ ակտիվ ներգրավվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պաշտպանելու օգտին»,- ասաց Բաղդասարյանը՝ կարևորելով նաև հայ-ռուսական հարաբերությունների հետևողականորեն զարգացումը:
Իսկ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծել միայն Արցախը Հայաստանի մեջ որպես մարզ ներառելու միջոցով: «Չկա Արցախի ժողովուրդ, կա հայ ազգ, մեկ միասնական ազգ»,- հայտարարեց նա:
13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում13:35 22.11.2024
«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: «Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք […] ...
13:29 22.11.2024
Կկատարվի քահանայական ձեռնադրությունՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։ Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան […] ...
13:15 22.11.2024
Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերներըՆոյեմբերի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հավաքվել էին Շիրակի մարզի շուրջ 100 երիտասարդ։ Եկել էին ծանոթանալու ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնակցելու համակարգում կանանց ներգրավվածության ուղիներին ու առկա մարտահրավերներին վերաբերող քննարկմանը։ «Նմանատիպ քննարկումները, կարծում եմ, խթան են, որպեսզի կանայք ավելի ոգևորված և ավելի մոտիվացված մուտք գործեն ուժային կառույցներ, կոնկրետ այս դեպքում՝ Պարեկային ծառայություն»,-նշել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը: […] ...
13:09 22.11.2024
Ալկոհոլի գործածման անվտանգ չափաքանակ գոյություն չունի․ ՀՀ ԱՆԱլկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև` սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը: Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` […] ...
13:00 22.11.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանըԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին: Միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ […] ...
12:53 22.11.2024
Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է դեսպաններին հրավիրել խորհրդարանի առաջին նիստինՎրաստանի ղեկավարությունը հրաժարվել է օտարերկրյա դեսպաններին հրավիրել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, որը կկայանա նոյեմբերի 25-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամները, ինչպես նաև սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա նրանք հրավիրված չեն առաջին հանդիպմանը: Ընտրությունները և խորհրդարանի առաջին նիստը մեր ներքին […] ...