Քաղաքում ճոպանուղի կառուցելու նախագծով հետաքրքրվածներին տեղեկացնեմ, որ առնվազն հոկտեմբերից ի վեր այս հարցը չի քննարկվել. քաղաքապետի մամուլի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Քաղաքում ճոպանուղի կառուցելու նախագծով հետաքրքրվածներին տեղեկացնեմ, որ առնվազն հոկտեմբերից ի վեր այս հարցը չի քննարկվել. քաղաքապետի մամուլի խոսնակ

21:07 05.12.2018

Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երեկվանից Երևանում նոր ճոպանուղի կառուցելու պրոյեկտի մասին տեղեկություններ են տարածում «Ֆեյսբուք»-ում ու լրատվական կայքերում՝ ներկայացնելով դա իբրև քաղաքային գործող իշխանության նախաձեռնություն: Իրականում, քաղաքապետարանի Yerevan.am կայքի «Զարգացման և ներդրումային» ծրագրեր բաժնում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային առաջարկ է տեղադրված արդեն առնվազն մեկ տարուց ավելի: Մեկ-երկու րոպեի ընթացքում գուգլի որոնումը կարող է հաստատել սա:

Եվ ոչ միայն այս ծրագիրը. մոտ 40 ներդրումային ծրագրի առաջարկ կա կայքի այդ բաժնում որոշները իրատեսական, որոշները՝ ոչ այնքան, դրանք ի հայտ են եկել տարբեր ժամանակահատվածներում, դրանց մի մասն իրագործման փուլում են, որոշներն էլ սպասում են իրենց հերթին՝ անորոշ ապագայում ներդրողներ գտնելու հույսով:

Մի խոսքով սա, մեղմ ասած, չարժե ներկայացնել որպես նորություն:
Գուցե սրան անդրադառնալն իմաստ չէր ունենա, եթե ֆեյսբուքյան անալիտիկներից բացի «լուրը» չարտատպեին մի քանի հարգված լրատվամիջոցներ, առանց, ցավոք, տեղեկատվության մասին քաղաքապետարանից լրացուցիչ պարզաբանում ստանալու փորձ անելու:

Համենայնդեպս, ա՛յն մեր գործընկերներին, որոնք հետաքրքրված են քաղաքում ճոպանուղի կառուցելու նախագծով, տեղեկացնեմ, որ առնվազն հոկտեմբերից ի վեր այս հարցը չի քննարկվել:

Փոխարենը, ամենօրյա ռեժիմով քննարկումներ են ընթանում քաղաքի վերգետնյա տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխումները հնարավորինս մոտ ապագայում իրագործելու ուղղությամբ: Մասնավորապես, քաղաքապետ Հայկ Մարությանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի այսօրվա հանդիպման առանցքային թեման հենց տրանսպորտային բարեփոխումներն են եղել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

08:40 27.11.2024

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Նա ասել է, որ համաձայնագիրը մեկնարկային կետ է կարևոր գործընթացի համար, որը հիմնված է ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման վրա՝ նպատակ ունենալով վերականգնել անվտանգությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին Լիբանանի և Իսրայելի սահմանի երկու կողմերում: «Որպեսզի համաձայնագիրը երկարաժամկետ լինի, անհրաժեշտ […] ...

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

BACK_TO_TOP