Հարց ու պատասխան՝ «Իմ քայլ»-ի և ՀՅԴ-ի պատգամավորի թեկնածուների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Հարց ու պատասխան՝ «Իմ քայլ»-ի և ՀՅԴ-ի պատգամավորի թեկնածուների միջև

22:24 05.12.2018

Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով հրավիրված լսումների ժամանակ, «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հարց է ուղղել ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին՝ հիշեցնելով, որ Մանուկյանն իր խոսքում նշել է նախորդ իշխանությունների կոռումպացվածության մասին.

«Հիշատակեցիք մի քանի անգամ Հովիկ Աբրահամյանին, որը ղեկավարել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ ի պաշտոնե՝ որպես վարչապետ: Բայց այդ, բոլոր ժամանակահատվածներում Դաշնակցությունը եղել է կոալիցիայի անդամ, ունեցել եք նախարարական պորտֆելներ, այնպիսի կարևորագույն ոլորտ եք համակարգել, ինչպիսին է Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը, և ձեր նախարարների՝ այս ոլորտում պաշտոնավարման ժամանակահատվածում ևս եղել են ոլորտի վերաբերյալ բացահայտումներ՝ հայտնի մանկատների գումարները, ՊՍՊ համակարգի կոռուպցիոն ռիսկերը, ինչպե՞ս եք դուք շարունակել հանդուրժել այդ կոռումպացված ՀՀԿ-ին և նրա հետ կազմել կոալիցիա և ինչանո՞վ եք ձեր նախարարների գործունեությունը բացահայտել, լուստրացիա արել», – ասել է Տիգրանյանը:

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը պատասխանել է, որ ստիպված է նորից հիշեցնել, որ ՀՅԴ-ն  ինչ-որ փուլերի ժամանակ է եղել կոալիցիայի անդամ.

«Իր ամբողջ գործունեության ընթացքում Դաշնակցությունը պարբերաբար խոսել է կոռուպցիայի մասին, եթե չասեմ՝ գրեթե ամեն օր է խոսել: Փորձել է այդ խնդիրները կարգավորել օրենսդրական դաշտում: Փորձել է կարգավորել հրապարակային գործունեության մեջ: Առնվազն Աժ ամբիոնից ես կարող եմ հիշատակել հարյուրավոր ելույթներ, որոնց մի մասն արդեն դարձել են դասական, հատկապես՝ Վահան Հովհաննիսյանի դեպքում՝ թևավոր խոսքեր, որը «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն արդեն որպես ժողովրդական խոսք է օգտագործում: Այն հնարավորությունները, որ ունեցել ենք, այդ հնարավորության սահմանում փորձել ենք այդ ամենի մասին խոսել, երբեմն փորձել ենք մեր ունեցած միջոցներով հակազդել»,- պատասխանել է Մանուկյանը։

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուն ասել է, որ շատ երկար չի ցանկանում պատասխանել հիշել է ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի հետ կապված դրվագի մասին ու ասել, որ ՀՅԴ-ն կաբինետներում է կռիվ տվել, երբ ԱԱԾ պետը Հունաստանի գողացած մեքենայի պատմության մեջ էր: Մանուկյանը հավելել է, որ իրենց դեպքում համեստությունը միշտ ավելի գերիշխող է եղել, ավելի կարևոր է եղել խնդրի լուծումը, ոչ թե ամբիոններից 10-ն անգամ ավել ելույթ ունենալը:

«Նույնը վերաբերում է նախարարություններին, եթե նախարարությունները սխալներ են արել, ասել ենք, որ սխալ է:  Բայց պետք է նկատի ունենալ, որ դաշնակցական նախարարը չի նշանակում՝ ամբողջ նախարարությունը 100 տոկոսով դաշնակցականներից էր բաղկացած, պատասխանատու լինես էդ ամբողջ բուրգի համար», – հավելել է նա:

Հիշեցնենք, որ կոալիցիա կազմող մյուս ուժերի՝  ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի  կուսակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել լսումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

BACK_TO_TOP