ԵՊՀ-ում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԵՊՀ-ում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարան

13:39 20.10.2017

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն այսօր ԵՊՀ-ում մասնակցել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացմանը: Այս մասին shantnews-ին փոխանցնեցին ԱԳՆ լրատվական վարչությունից:   ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը: Ողջունելով մայր ԲՈՒՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը, նախարարը ասել է.

«Հատկանշական է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում մենք ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Բուտրոս-Ղալիի հիշատակին, ով եղել է 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը՝ կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ: Նա բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձն ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը: Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն, շատ ջերմ բարեկամական հարաբերություններ եմ ունեցել, որի հետ հանդիպումներից մնացել են ամենավառ հիշողություններ:

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորում էր այս գլոբալ կառույցը: Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP