15:40 05.12.2018
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր կազմակերպված «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ հարցրել է մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, թե ինչ են կարծում՝ այսօր դատավորների քանի՞ տոկոսն է «անպիտան»:
«Իմ անձնական ընկալմամբ՝ 30 տոկոսը»,- նման կարծիք է հայտնել ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասել է, որ Հայաստանում երկու մարդ կարող է թվեր ներկայացնել՝ Հրանտ Բագրատյանը և Ստեփան Գրիգորյանը, իսկ «Իմ քայլ»-ը կուսակցության ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հավելել է, որ տվյալներ ներկայացնող անձանց շարքին մեկին էլ կավելացներ, բայց կդժվարանա տվյալ ներկայացնել, թե դատավորների քանի տոկոսն է «անպիտան»:
«Դատական համակարգը հասարակության մեջ առանց կոռուպցիայի աչքի չի ընկնում»,- իր կարծիքն է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանը՝ դարձյալ դժվարանալով կոնկրետ թիվ նշել:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանն իր հերթին ասել է, որ հարցին պատասխանում է որպես փորձառու փաստաբան և այն կարծիքին է, որ «անպիտան» է դատավորների 30-50 տոկոսը:
«Դժվարանում եմ ասել, բայց ասում եմ՝ մեծ տոկոսն անպիտան է»,- եզրափակել է խոսքը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» թեմայով լսումներ են կազմակերպվել: Լսումներին մասնակցել են ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: Նախապես հրավերը մերժել է միայն ՕԵԿ-ը՝ առանց պատճառ նշելու: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախապես չեն մերժել, բայց չեն ներկայացել: Չի մասնակցել նաև «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը: Պատճառաբանությունը եղել է այն, որ մարզերում քարոզարշավ են իրականացնում: «Մենք» դաշինքն էլ, չնայած հաստատել է մասնակցությունը, բայց չի մասնակցել ու մինչև լսումների ավարտը որևէ բացատրություն չի ներկայացրել:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...