Նոր բացահայտումներ ամենաթանկ և միստիկ կտավի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

Նոր բացահայտումներ ամենաթանկ և միստիկ կտավի մասին

12:43 20.10.2017

«Լեոնարդո Դա Վինչի. կենսագրություն» գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը բացահայտել է Վերածննդի դարաշրջանի հանճարի ամենաթանկ՝ «Աշխարհի Փրկիչը» կտավի գաղտնիքը։ Նա պատմել է այդ նկարում Քրիստոսի ձեռքի արտասովոր թափանցիկ գնդի նշանակության մասին: Այս մասին հայտնում է The Guardian–ը։

Կտավում պատկերված է Քրիստոսը` Վերածննդի դարաշրջանի զգեստով՝ ձեռքին ապակե գունդ։ Արվեստագետներն ու ֆիզիկոսներն արդարացիորեն նշում են, որ օբյեկտը լիովին թափանցիկ է թվում, մինչդեռ իրականում նրա միջով թափանցող լույսը պետք է աղավաղված երևա: Լեոնարդոն այն նկարել է այնպես, կարծես դատարկ ապակյա գունդ է, որը չի բեկում և չի աղավաղում իր միջով անցնող լույսը:

Սա առաջացրել է մասնագետների տարակուսանքը, քանի որ Լեոնարդոն շատ է զբաղվել օպտիկական պատրանքների ուսումնասիրմամբ, ինչի մասին վկայում են Վերածննդի հանճարի օրագրերում գտնված բազմաթիվ գրառումները: Կարո՞ղ էր արդյոք Լեոնարդոն այդպես սխալվել:

«Հնարավոր է, որ նա նրբորեն փորձել է Քրիստոսին և նրա գնդին աստվածային հատկություններ հաղորդել»,- մտորում է Այզեքսոնը։

Համարվում է, որ «Աշխարհի Փրկիչը» նկարնստեղծվել է XV և XVI դարերի սահմանագծում: Մինչև 2011 թվականը այն համարել են Լեոնարդոյի հետևորդների՝ Բերնարդինո Լուինիի, Ֆրանչեսկո Մելցիի կամ Մարկո Դ’Օջոնոյի աշխատանքներից մեկը: 2004թ. Ռոբերտ Սայմոնը ԱՄՆ-ում աճուրդի տանը գնել է կտավը 10 հազար դոլարով և սկսել է ուսումնասիրել դրա պատմությունը: 2011-ին փորձագետները հաստատել են` սա իսկապես Լեոնարդոյի ձեռքի աշխատանքն է:

Նոյեմբերի 15-ին Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը «Աշխարհի Փրկիչը» կտավը աճուրդի է դրվելու։ Լոտի մեկնարկային գինը 100 մլն դոլար է։ Այս հանգամանքը նկարչի կտավը դարձնում է ամենաթանկ կտավներից մեկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP