Մենք ունենք կարճաժամկետ քայլերի ծրագիր, որն իր հետևից բերելու է նաև երկարաժամկետ լուծումներ. Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Մենք ունենք կարճաժամկետ քայլերի ծրագիր, որն իր հետևից բերելու է նաև երկարաժամկետ լուծումներ. Թանդիլյան

17:12 04.12.2018

Ավան համայնքում, բակից բակ անցնելով, այսօր քարոզարշավ են իրականացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:

«Քարոզչությունն ինքնանպատակ չէ, պետք է կարողանանք քաղաքացիներին հասնել, և սա է միջոցն իրենց հասնելու: Այո՛, երբեմն մարդաշատ վայրերում ենք լինում, բայց ակնհայտ է, որ մենք հասցեական ենք ուզում քարոզ անել, որ մարդիկ հենց իրենց բնակարաններում մեզ հետ ծանոթանան, հիշեն, թե ինչպիսի գործունեություն ենք ծավալել և դեկտեմբերի 9-ին իրենց քվեարկությամբ ցույց տան իրենց գնահատումը»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Ինչ վերաբերում է ծրագրային հիմնական դրույթներին, որոնք ներկայացնում են քաղաքացիներին, Թանդիլյանը հայտնել է, որ իրենց ուղղվածությունը լինելու է սոցիալ-տնտեսական:

«Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները ստանան մեր երկրում բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Դա հնարավոր է սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության միջոցով: Մենք ունենք թե՛ սոցիալական ուղղվածության և թե՛ տնտեսության զարգացման ներդրումների պաշտպանության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, մեր խոցելի խմբերին ուղղված, հասցեական քաղաքականություն:

Մեր կուսակցության տարբերությունն այն է, որ մենք ունենք կարճաժամկետ քայլերի  ծրագիր, որը իր հետևից բերելու է նաև երկարաժամկետ լուծումներ: Այդ կարճաժամկետ քայլերով մենք կարողանալու ենք հենց վաղը փոփոխություն բերել մեր քաղաքացիների կյանքում»,- ասել է Թանդիլյանը:

Ըստ ԱԺ պատգամավորի թեկնածուի՝ ինքը համոզմունք ունի, որ անկախ ներկայացվածությունից՝ հնարավոր է այդ ծրագրերը կյանքի կոչել, եթե քաղաքացիներն իրենց վստահությամբ՝ քվեով, ցույց տան, որ գիտեն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հետևողական է, սկզբունքային, որ ոչինչ չի խոչընդոտելու նրա աշխատանքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP