13:27 04.12.2018
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստի չկայանալուն: Նա նշեց, որ շատ սպասելի էր այս իրավիճակը, ակնհայտ էր, որ չեն գալու, նիստ չի լինելու:
«Դեպքի մասին վաղուց գիտենք: Մինչև ընտրությունները, կարծում եմ, քվորում չի լինի, իսկ դրանից հետո մինչև 7-րդ գումարման խորհրդարանի երդման օրը բոլոր պատգամավորներն անձեռնմխելի են, իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո կդադարեն բոլոր այն պատգամավորների լիազորությունները, որոնք չեն ընտրվել, նաև անձեռնմխելիությունը կդադարի: Խնդիր չկա, կարելի է սպասել»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ սա միակ դեպքը չէ, բազմաթիվ այսպիսի դեպքեր կան, երբ նախաքննությունն իրականացվի, սա պետք է լինի շղթայի մաս: Նա հիշեցրեց` ի վերջո մեր ընդերքն է այս կերպ վաճառվել, գործարաններն են սեփականաշնորհվել ու թալանվել, կարևոր ստրատեգիական մեխանիզմներ դուրս են հանվել երկրից, և ժամանակն է այդ ամենով զբաղվել: Դա, ըստ Մարուքյանի, մեծ գործ է, դրանով զբաղվելու համար պետք է ունենալ լավ մարդիկ, տեղյակ կադրեր, ու քայլ առ քայլ, փուլ առ փուլ դրանով զբաղվել:
Արձագանքելով քննադատություններին, թե կատարվողը շոու է, նա նշեց, որ դեպքի մասին վաղուց էին տեղյակ, և եթե շոու է, այդ շոուն շուտ է արվել, այժմ դրա դիտարժանությունը փոքր է:
«Բոլորս գիտեինք, ասվել էր, նորություն չէր: Փաստաթղթի էին սպասում, վերջին հաշվով, դատախազը չի կարող ձեռքերը թափ տալով, առանց փաստաթուղթ գալ խորհրդարան և փորձել որևէ պատգամավորի կալանավորման միջնորդություն հիմնավորել, երևի եկել է փաստաթուղթը, հիմա են ներկայացրել»,- ասաց Մարուքյանը:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...