11:27 04.12.2018
Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից։
Առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված հանդիպում նախարարության աշխատակազմի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթ ուղղություններն ու զարգացման միտումները: Առանձին անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:
Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գեղամ Գևորգյանը, մասնավորապես նշել է.
«Հստակ երկու կողմն էլ պատկերացնում ենք, որ պետք է ունենանք ամուր համագործակցություն, համատեղ ծրագրեր իրականացնենք թե՛ անասնաբուծության և անասնաբուժության, թե՛պտղաբուծության ոլորտներում, մենք մեկ միասնական ուժով պետք է կարողանանք զարգացնել երկու երկրների գյուղատնտեսությունը»:
Զրույցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու հայկական պետություններում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում բարեհաջող և դրական արդյունքներ գրանցած ծրագրերը:
ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն իր հերթին նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկուստեք հետաքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուծության ոլորտի կանոնակարգմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի ընդհանուր ծրագրի մշակմանը և երկու հանրապետություններում անասնահակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր:
Այնուհետև Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Զրույցի ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են ագրարային բնագավառում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին այսօր ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...