18:26 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօրվա նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները:
«Բոլոր ներկաներն իրենց առարկությունները ներկայացրին, դատախազության առարկությունների քննարկման փուլն ավարտվեց: Դատախազության առարկությունը վերաբերում էր հետևյալին. նրանք ենթադրում են, որ չկա անձեռնմխելիություն, որ կա հիմնավոր կասկած, կալանավորելու հիմքեր, ու, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, գտնում են, որ պարոն Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի, կկաշկանդի: Ըստ դատախազության` նա պետք է կալանավորվի, մեր կարծիքով` փաստաթղթերում նշվածներից ոչ մի բան հիմնավորված չէ»,- ասաց պաշտպանը:
Օրբելյանը հայտնեց, որ վաղը դատավարությունը շարունակվելու է, դեռ կան ռեպլիկներ, դիրքորոշումների ներկայացման փուլերը, կա առնվազն երկու միջնորդություն, որոնց պետք է անդրադառնան:
«Կա որոշակի ցանկություն գործը արագ ավարտելու, չեմ կարող ասել՝ պատճառը որն է, բայց մեր կարծիքով` սա այն գործը չէ, որ պետք է արագ, շտապողական ավարտենք, ինչքան էլ պատրաստ լինենք, ունակ լինենք, գրեթե ամեն օր 7-8 ժամ նիստ է տեղի ունենում, ու, վերջին հաշվով, պետք է ընկալվի` ինչ է տեղի ունենում: Այն դեպքերում, երբ կալանքի հարցը լինում է առաջին ատյանի դատարանում, մանավանդ եթե կա ձերբակալված անձ, 72 ժամվա սահմանափակում, մի քիչ ավելի տրամաբանական է լինում գիշերը քննելու հարցը, բայց այստեղ իմաստ չկա»,- ասաց նա:
Պաշտպանն ընդգծեց՝ դատախազության ներկայացրած փաստարկները բավարար չեն, որ վերաքննիչ բողոքը մերժվի:
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...