Թեղուտի և Հաղարծինի բնակիչները լավագույն բիզնես գաղափարների համար դրամաշնորհներ են ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
+2.09 oC

Թեղուտի և Հաղարծինի բնակիչները լավագույն բիզնես գաղափարների համար դրամաշնորհներ են ստացել

19:30 03.12.2018

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Թեղուտ և Հաղարծին համայնքների բնակիչներից լավագույն բիզնես մտքեր ունեցողներին պարգևատրել է հավաստագրերով: Այս մասին հայտնում եմ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բնակիչներից յուրաքանչյուրը մինչև 1,5 միլիոն դրամաշնորհ կստանա: Բիզնես գաղափարներ առաջարկողներից ընդհանուր ստացվել էր 250 հայտ, որից ընտրվել էր լավագույն 50-ը:

«Ոչ թե սոցիալական գումար կամ նվեր է, այլ ուղղակի հստակ ծրագրեր են ներկայացվել, որոնց  միջոցով հարակից համայնքների բնակիչները որոշակի եկամուտներ կձևավորեն, ավելի լավ կապրեն»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:

Ծրագրի բյուջեն կազմել է 140 հազար դոլար, իսկ ֆինանսավորում իրականացել է 2 աղբյուրից ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից և գերմանացի գործընկերներից:

Անտառամերձ համայնքների բնակիչները ցանկացել են հանգիստ թողնել անտառը և եկամտի նոր աղբյուրներ գտնել, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի խոսքերով՝ օգոստոսից ժողովրդին սկսվել է անտառային թափուկ տրամադրվել՝ խորանարդը 4800 դրամով, իսկ անապահով ընտանիքներին բաժանվել է անվճար:

Նշվում է, որ պաշարները բավարար են ողջ ձմեռն անցկացնելու համար, ապահոված են դպրոցները, մանկապարտեզները, գյուղապետարանները:

«Չկա ապօրինի հատում, ժողովուրդը լրիվ ապահովված է, 2 ամսում պետական բյուջե մոտ 60 միլիոն դրամի մուծումներ ենք արել, այսպիսի բան 27 տարվա ընթացքում չի եղել»,- նշել է «Դիլիջան» Ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը:

Պլանավորված է, որ 2019 թվականին պետբյուջեից 450 մլն դրամ կհատկացվի անտառվերականգնման համար:

Մանրամասները ՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովիկ Աղազարյանը չի հերքել պետական կոնֆինդենցիալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպումը․ Կոնջորյան

13:05 04.12.2024

Հովիկ Աղազարյանը չի հերքել պետական կոնֆինդենցիալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպումը․ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու պատճառների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քոնջորյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին նախապես հրավիրել էին ՔՊ խմբակցության արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված էր Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ օրը կուսակցության վարչությունը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։«Առավոտյան […] ...

Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվել

13:01 04.12.2024

Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ 22 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք բոլորը վարչական կալանքի են ենթարկվել։ Ձերբակալվածները տեղափոխվել են քննչական մեկուսարաններ և կներկայանան դատարան։ Երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Հանրահավաքը երկար ժամանակ խաղաղ է ընթացել, […] ...

Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծ   

12:48 04.12.2024

Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծ   

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5: Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթեցրմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը […] ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը

12:42 04.12.2024

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը

Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: ...

ՄԱԿ-ը մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել՝ հակամարտություններից և սովից տուժածներին օգնելու համար

12:38 04.12.2024

ՄԱԿ-ը մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել՝ հակամարտություններից և սովից տուժածներին օգնելու համար

ՄԱԿ-ը խնդրել է 2025 թվականին տրամադրել 47 միլիարդ դոլարի օգնություն՝ հակամարտություններից և սովից տուժած մոտ 190 միլիոն մարդկանց օգնելու համար: Այնուամենայնիվ, այս տարվա կոչով նույնիսկ կիսով չափ չի ֆինանսավորվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով OCHA-ի հրապարակմանը։ ՄԱԿ-ը հույս ունի հաջորդ տարի օգնություն տրամադրել […] ...

Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

12:30 04.12.2024

Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու […] ...

BACK_TO_TOP