15:07 03.12.2018
Փարիզում տեղի ունեցած ցույցերի և դրանց ուղեկցող անկարգությունների ընթացքում ոստիկանությունը շաբաթ և կիրակի օրերին ձերբակալել է 378 հոգու: Այս մասին հաղորդում է Interfax-ը: Որոշ աղբյուրների համաձայն՝ ձերբակալվել է 412 մարդ: Շաբաթ օրը ցույցերը վերածվել են անկարգությունների: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր և շշառումբեր են նետել, վնասել են ճարտարապետական կոթողներ:
Հաղորդվում է, որ ձերբակալվածներից շուրջ 200 հոգի երկուշաբթի և երեքշաբթի օրերին կկանգնի դատարանի առաջ: Նրանցից մի քանիսին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Փարիզի ոստիկանության պետ Միշել Դելպյուեշը քննադատել է տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ մայրաքաղաքում անկարգությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի: Դեպլյուեշը նաև հաղորդել է, որ արդեն գրեթե 3 շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ցուցարարներն այրել են 6 շենք և ավելի քան 100 ավտոմեքենա: Նրա խոսքերով` բողոքի ակցիայի մասնակիցներն իրավապահների հետ բախումների ընթացքում օգտագործել են մուրճեր, այգին մշակելու համար նախատեսված գործիքներ և այլն:
Փարիզի ոստիկանության պետը նշել է, որ անկարգություններին մասնակցել են բազմաթիվ «դեղին բաճկոնակներ», ինչպես նաև արմատական տրամադրություններով ուլտրաաջ և ուլտրաձախ խմբերի ակտիվիստներ:
Ըստ ֆրանսիական ռադիոընկերություններից մեկի անցկացրած հարցման՝ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը՝ 72%-ը, սատարում է «դեղին բաճկոնակների» շարժմանը՝ չնայած Փարիզում տեղի ունեցած անկարգություններին:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովից վերադառնալուց հետո արտակարգ նիստ էր հրավիրել և հանձնարարել, որ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդիպում անցկացնի Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև շարժման ներկայացուցիչների հետ:
«Դեղին բաճկոնակներն» արդեն շուրջ երեք շաբաթ է՝ բողոքում են վառելիքի գները բարձրացնելու իշխանությունների որոշման դեմ: Սակայն շատերը նշում են, որ զանգվածային բողոքի ակցիաները ցուցադրում են բնակչության դժգոհությունը կառավարության աշխատանքից:
08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը09:45 29.11.2024
Մեքսիկայի առաջնորդը ասել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից հնարավոր է խուսափելՄեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն ժամանելուց հետո կխուսափեն Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմից։ «Չի լինի պոտենցիալ մաքսային պատերազմ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Շեյնբաումը ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ավելի վաղ գրել էր, որ 25% մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից և […] ...
09:40 29.11.2024
Վենեսուելայի խորհրդարանը օրենք է ընդունել իմպերիալիստական շրջափակման և պատժամիջոցների դեմԲոլիվարիայի Հանրապետության Ազգային ժողովը (Խորհրդարանը) միաձայն ընդունել է Ազատարար Սիմոն Բոլիվարի օրենքը իմպերիալիստական շրջափակման դեմ և ի պաշտպանություն Վենեսուելայի։ Խորհրդարանական հանդիպումը հեռարձակել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Օրենքը սահմանում է «ցմահ քաղաքական որակազրկում այն անձանց համար, ովքեր օգնում և դաշնակցում են օտարերկրյա գործակալներին՝ Վենեսուելայի ժողովրդի նկատմամբ միակողմանի հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով»։ Այն նախատեսում է պետական […] ...
09:32 29.11.2024
ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, […] ...
09:15 29.11.2024
Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարըԻսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...
09:04 29.11.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՆոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըՆոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...