Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին. նախագահը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին. նախագահը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարարին

14:19 03.12.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը հետահայաց անդրադարձել է Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը, մասնավորապես նշելով, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել Մեծ Բրիտանիայում:

Հանրապետության նախագահն ասել է.

«Մեծ Բրիտանիան մեծ աջակցություն ցուցաբերեց և ուղարկեց փրկարարներ, հրշեջների խմբեր, շտապ օգնության մեքենաներ: Այնտեղ ստեղծված կազմակերպության` «Aid Armenia»-ի հանգանակած գումարներով կառուցվեցին դպրոց, որը կոչվեց լորդ Բայրոնի անունով, ինչպես նաև հիվանդանոց։ Ավելի ուշ տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի պատմական այցը Հայաստան։ Սրանք քայլեր են, որոնք Հայաստանը երբեք չի մոռանա»։

Փոլ Բըրնսը հիշել է իր փրկարար գործընկերների հետ երկրաշարժին հաջորդած օրերին կատարած աշխատանքն ու պատմել տպավորություններն այդ դժվարին օրերից:

Առիթն օգտագործելով` հանրապետության նախագահը, ի դեմս Փոլ Բըրնսի, որին ճանաչում է անձամբ, ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել բրիտանական հանրությանն ու ողջ ժողովրդին:

 «Ես բազմիցս հանդիպել եմ տիկին Թետչերին, երբ նա թողել էր պետական ծառայությունն ու զբաղվում էր իր հիմնադրամի գործերով։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էինք այս կամ այն բանի մասին, չկար մի օր կամ քննարկում, որտեղ չհիշեինք նրա այցը Հայաստան։ Միակ բանը, որի համար ափսոսում էինք, այն էր, որ նա Հայաստանում եղավ միայն երկրաշարժից ավերված շրջաններում», -ասել է նախագահ Սարգսյանը։

Շնորհակալական խոսք ուղղելով Փոլ Բըրնսին՝ հանրապետության նախագահն ասել է. 

«Այն, ինչ դուք արել եք Հայաստանի համար այն դժվարին օրերին, երբեք չի մոռացվի»։

Ի հիշատակ երախտիքի և այդ օրվա հանդիպման` նախագահ Սարգսյանը Փոլ Բըրնսին է նվիրել հայկական հուշադրամ` հայկական գորգագործության թեմայով:

«Սա նաև կլինի հիշեցում, որ հայկական հիանալի մշակույթն անմահ է՝ անկախ մեր ապրած բոլոր՝ մարդածին կամ բնածին ողբերգություններից, ինչպիսիք էին Ցեղասպանությունն ու երկրաշարժը»,– ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

BACK_TO_TOP