13:15 03.12.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան էջում դիմել է թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին:
«Բարի օր, Համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվ, քայլ անենք միասին:
Իբրև նորանշանակ գեղարվեստական ղեկավար՝ լավատեսությամբ համակված և նաև ստեղծված իրավիճակից ելնելով, արժևորելով Ձեր մասնագիտական որակները և թատրոնի հանդեպ Ձեր նվիրվածությունն ու սերը, աշխատելու և արարելու Ձեր ցանկությունը՝
Առաջարկում եմ՝
1. Առաջարկ Նարինե Գրիգորյանին․
Բարձր գնահատելով Նարինե Գրիգորյանի և՛ դերասանական, և՛ ռեժիսորական կարողությունները՝ հրաժարվում եմ, իբրև ռեժիսոր, առաջինը ներկայանալ Համազգայինի բեմում սեփական նախագծով և առաջարկում եմ Նարինե Գրիգորյանին բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Իմ կողմից պարտավորվում եմ ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր, ապահովել ֆինանսական հոսքեր և, անշուշտ, նպաստել ներկայացման հանրահռչակման գործընթացին:
2. Առաջարկ Համազգային թատրոնի արտիստներին.
Լսելով ձեր մտահոգությունները մասնավորաբար ճեմասրահում Սոս Սարգսյանի նկարի, ձեր լուսանկարների, պատերին ազդագրերի առատության, կուլիսների խնդրի, դռների փականների և այլ խնդիրների շուրջը՝ առաջարկում եմ համատեղ քննարկել բոլոր խնդիրները և խոստանում անմիջապես դրական լուծում տալ:
Այսուհետ առաջարկում եմ առավել դեմոկրատ և թափանցիկ կառավարում:
Քայլ անենք միասին և ապացուցենք, որ բոլորս ենք մտահոգ թատրոնի ներկայով և ապագայով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Համազգայինի ստեղծագործական կազմը պահանջում էր ղեկավարության հրաժարականը:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...