Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան․ Փաշինյան

14:58 02.12.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ ուղևորվել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչների հետ։

«Առաջին 9 ամիսների ընթացքում զբոսաշրջության 8,8% աճ է եղել: 120 հազար մարդ ավելի է այցելել Հայաստանի Հանրապետություն, քան նախորդ տարի: Ավելացել է գյուղմթերքի, մանածագործական ապրանքների արտահանումը: Այո՛, նվազում է հանքարդյունաբերությունը, և կառավարությունը ջանքեր չի խնայում, որ Թեղուտի հանքավայրը բացվի: Մեր կառավարությունն առաջ է տանում «կանաչ Հայաստանի» հայեցակարգը, բայց սա չի նշանակում, որ մենք բացառում ենք ՀՀ- ում հանքարդյունաբերությունը: Մենք ասում ենք, որ այն պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,-ասել է Փաշինյանն իր ելույթի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց կառավարության ամենաբարդ խնդիրներից մեկն առնչվում է Ամուլսարին.

«Ես երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ինձ անհրաժեշտ է եղել ունենալ ողջ տեղեկատվությունը, որի հիման վրա կարելի էր որոշում կայացնել և ի զարմանս ինձ՝ այդ տեղեկատվությունը առկա չի եղել և այսօր էլ առկա չէ: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Ամուլսարի հարցը սպառնալիք է կրում Ջերմուկի և Սևանի ջրային ավազանի համար: Հիմա Ամուլսարի հանքի գործունեության հետ կապված հարուցված է քրեական գործ, որ պարզվի թե որքանով է շրջակա միջավայրի օգտագործման գնահատականը հավաստի: Մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու և բյուջեից գումար չենք խնայելու, որ ընկերությունն իրականացնի քրեական գործով փորձաքննությունը, և երբ կլինեն արդյունքները, կհասկանանք: Մեզ համար կարևոր է, որ այդ փորձաքննությունը լինի վերին աստիճանի վստահելի: Այդ փորձաքննությունը կքննարկենք ազդակիր համայնքների բնակիչների հետ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ամենն ազդեցություն է ունենում ներդրումային միջավայրի վրա, սակայն Հայաստանում վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ներդրումային ծրագրեր ենք քննարկվում, և կառավարությունն ամեն ինչ անելու է այդ ծրագրերը կյանքի կոչելու համար:

«Աշխարհի ամենաքաղաքակիրթ, ամենաբարձր ստանդարտներ ունեցող երկրներում հանքարդյունաբերություն կա, և մեր ամբիցիան այն է, որ մեր հանքարդյունաբերությունը համապատասխանի այդ ստանդարտներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP