Արցախի հարցում ավելի հայամետ կառավարություն, քան մենք ենք, չի եղել. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Արցախի հարցում ավելի հայամետ կառավարություն, քան մենք ենք, չի եղել. Նիկոլ Փաշինյան

19:28 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրեն մտահոգող մի թեմայի: Նա հիշեցրեց` մի քանի անգամ ասել է, որ ԼՂ հարցում Հայաստանում երբեք չի եղել ավելի թափանցիկ իշխանություն, կառավարություն, ղեկավարություն, քան ինքն ու իր քաղաքական թիմն են:

Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հարցի վերաբերյալ բազմիցս արել է հայտարարություններ` հրապարակային, բաց, նույնիսկ իր բոլոր շփումների վերաբերյալ արել է հրապարակային հայտարարություններ, մարդկանց տվել է տեղեկություններ, նույնիսկ վերջերս ասել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում հրավիրել է Արցախի քաղաքական իշխանությունների և ԶՈւ ներկայացուցիչներին, նրանց, առանց որևէ մութ անկյուն պահելու, պատմել է բանակցային ողջ գործընթացքում տեղի ունեցածը և իր մտադրությունները, ԱԺ ամբիոնից է ասել, հանրահավաքների հարթակներից, քաղաքական ուժերի հետ հանդիպմանը, այն քաղաքական ուժերի, որոնք հետաքրքրվել են, նաև աշխատանքային կարգով, իրենց հետ խոսելով ներկայացրել է ամենը:

«Ես հայտարարել եմ, որ չի կարող ԼՂ հարցի որևէ լուծում լինել` առանց ՀՀ և Արցախի Հանրապետության ժողովրդի կամարտահայտման, ասել եմ, քանի դեռ Արցախը ներգրավված չէ բանակցային գործընթացում, մենք չենք կարող համարել, որ հասել ենք ԼՂ հարցի վերջնական լուծման փուլին, ասել եմ, որ բանակցում եմ ՀՀ անունից, չեմ բանակցում ԼՂ անունից:  Լեռնային Ղարաբաղի հարցով և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից կարող է բանակցել միայն ԼՂ իշխանությունը, ասել եմ նաև, ի դեպ, այն, որ ԼՂ քաղաքական իշխանության և ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկել եմ հարցը:

Հարց կարող է ծագել, բա էդ տեսակետները որ արտահայտեցի, իրենք ի՞նչ կարծիքի էին: Ըստ էության, ԼՂ իշխանության ներկայացուցիչները և ԶՈւ ներկայացուցիչներն իմ արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ իրենց գոհունակությունն են արտահայտել, ես չեմ ուզում ասել` երջանկությունը, ավելին, այն փաստը, որ իմ որդին կամավոր մեկնել է ԼՂ-ում որպես կամավոր ծառայելու, ընդհանրապես այս շղթան փակում է իմ դիրքորոշումների»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց` քանիցս է վստահ ասել, որ Հայաստանում երբեք չի եղել Արցախի հարցում առավել հայամետ դիրքորոշում ունեցող կառավարություն, քան այսօրվա կառավարությունը, ու չնայած մութ անկյուններ չկան, սակայն, ըստ Փաշինյանի, Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որ օրըմեջ ասում են, որ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, և որ նոր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ:

«Ես անընդհատ մտածում եմ, թե ի՞նչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն առաջին հերթին իրենք: Ես այլ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են` այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը, և այդ մարդիկ, իրենց մոտալուտ քաղաքական մահը արձանագրելով, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ` հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնային շահերը»,- նշեց նա:

Փաշինյանը հայտնեց` ժամանակն է, որ այդ հայտարարություններով զբաղվեն նաև ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը, որովհետև որոշ մարդիկ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

23:57 28.04.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

23:52 28.04.2025

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP