Տնակը հրդեհվելուց հետո մայրը երեխաների հետ հայտնվել է գյուղերից մեկի լքված շինությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Տնակը հրդեհվելուց հետո մայրը երեխաների հետ հայտնվել է գյուղերից մեկի լքված շինությունում

22:07 01.12.2018

Քարե շինություն, որի պայմանները, տնակից ոչնչով չեն տարբերվում։ Մի կիսաքանդ ու վթարային շենքում է ապրում  Կատյա Խաչատրյանն իր վեց անչափահաս երեխաների հետ: Քարաշեն կացարանը գտնվում է Շիրակավան գյուղում: Երիտասարդ մայրն իր 6 երեխաների հետ այստեղ է տեղափոխվել Մեծ Մանթաշ գյուղից, երբ հրդեհվել է իրենց տնակը: Ընտանեկան իրավիճակը մորն ու երեխաներին թույլ չի տալիս վերադառնալ Մեծ Մանթաշ, բնակության միակ տեղը, որ հնարավոր է եղել գտնել, Կատյայի հայրենի գյուղում էր, որտեղ ապրում է տարրական բոլոր պայմաններից զուրկ վթարային շենքում:

Շիրակավան գյուղի նախկին բաղնիքի շենքը 30 տարի փակ է մնացել, կիսաքանդ ու խոնավ այս շենքը 4 ամիս է՝  6 անչափահաս երեխաների ու նրանց մոր համար կացարան է դարձել: Մեծ Մանթաշ գյուղից Շիրակավան տեղափոխվելու  պատճառը ընտանեկան խնդիրներն են եղել, տնակի հրդեհն էլ՝ նույն պատճառներով: Կատյան իր 6 երեխաների հետ ստիպված վերադարձել է հայրական գյուղ: Այրված տնակից ոչ մի գույք դուրս չի բերել, քարաշեն վթարային կացարան տեղափոխվել է դատարկ ձեռքերով:  Կատյայի ծնողներն այսօր դարձել են մեծ ընտանիքի, այսպես ասած, խնամակալները, որոնց սոցիալական վիճակը թույլ չի տալիս 6 երեխաներին հասցնել այն, ինչ պետք է ձմռան ցրտին։ Հին բաղնիքի  ընդամնեը 2 լոգասենյակներն են օգտագործում, որտեղ փտած պատուհաններից ու դռներից ցուրտն անարգել ներս է մտնում: Փոքր տարածքը բազմանդամ ընտանիքի համար և՛ ճաշասենյակ է, և՛ ննջասենյակ: 30 տարի փակ մնացած շենքում էլեկտրաէներգիա էլ չկա։

6 երեխաներից ավագը 12 տարեկան է, ամենափոքրը ՝ 7 ամսական: Մոր, տատ ու պապի  հետ տան հոգսերը երեխաները  կիսում են հավասար: Վառարանի համար փայտ բերելու, ջուր կրելու, հաց թխելու գործը իրար մեջ են բաժանել: Տան մի անկյունում են հավաքում ծառի ճյուղերը, որոնք բերում են գյուղի տարածքից: 6 երեխայից երեքը դպրոցական են: Շիրակավան տեղափոխվելուց հետո դպրոցի հարցերը արագ են լուծել, չի եղել մի օր, որ դասի չգնան: Գրքերի ու գրենական պիտույքների մասին վարչական ղեկավարն է հոգացել: 31 տարեկան Կատյան աշխատանք  չունի, ընտանիքի միակ  եկամուտն ամսական 60 հազար դրամ ընտանեկան նպաստն է:

Գյուղում աշխատանք չկա, այլ  տեղեր փնտրելու տարբերակ էլ չունի: Միակ բանը, որ կարող է անել գյուղում, հողագործությամբ զբաղվելն է: Կատյան պատրաստ է դա անել: Բայց հիմա ձմռան շեմին մտահոգությունը բնակության նորմալ պայմաններ ստեղծելն ու ջեռուցման հարցը լուծելն է: Ընտանիքի  վիճակը գյուղի վարչական ղեկավարը ներկայացրել է  մարզպետարան, այնտեղից պատասխանել են, որ տան խնդիր լուծել առայժմ հնարավոր չէ, իսկ օգնությունը 6 երեխաներին կարող է լինել սոցիալական աջակցության տեսքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP