Մեր կառավարությունը պատրաստ է աշխատանք անել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Մեր կառավարությունը պատրաստ է աշխատանք անել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան. Փաշինյան

18:11 30.11.2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյանում ելույթ է ունեցել դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրություններին յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ: Նրանք վախեցրել են քաղաքացուն, բայց Նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող վախի վրա որևէ բան կառուցել: Հայաստանի քաղաքացուն այլևս ոչ ոք չի կարող վախեցնել: Չի՛ կարելի ասել իմ աշխատողը, այսօր հատկապես պետական աշխատողներին պետական հիմնարկների ղեկավարներին պետք է ասել ոչ թե դու ունես այդքան աշխատող, այլ ժողովուրդը քեզ ունի որպես աշխատող: Նոր Հայաստանում որևէ սեփականատեր իրավունք չունի փորձ անել իր կարգավիճակն օգտագործել քաղաքացուն որևէ բան պարտադրելու համար»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին.

«Շատ է խոսվում, թե ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես եղել, այնպես էլ շարունակելու են մնալ ռազմավարական-դաշնակցային: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք այս գիծը: Մեր կառավարությունը պատրաստ է աշխատանք անել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան, որովհետև մենք իրոք անհրաժեշտ ենք համարում ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացումը: Ես ողջունում եմ բոլոր այն հարթակները, որոնց նպատակը ՀՀ և ՌԴ-ի միջը երկխոսություն ծավալելն է: Այո՛, ես ՌԴ-ի նախագահի հետ, երևի ոչ մի ուրիշ միջազգային լիդերի հետ այդքան հաճախ չեմ շփվում, ինչքան իր հետ, բայց այդ շփումները պետք է շարունակվեն հանրային մակարդակով, նախարարների, հասարակական գործիչների մակարդակով: Մենք պետք է նոր հարթության վրա բարձրացնենք մեր երկկողմ հարաբերությունները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

17:30 01.11.2024

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի արեւելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտ գտնվող Ամխազ գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման […] ...

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

17:23 01.11.2024

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

Ուրուգվայում կայացել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ «Պենյարոլը» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոթաֆոգոյի» նկատմամբ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բրազիլական ակումբի հաղթանակով (5-0): Երկու խաղի արդյունքում «Բոթաֆոգոն» հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Մինեյրոյի» հետ: ...

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

17:15 01.11.2024

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի […] ...

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

17:07 01.11.2024

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: […] ...

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

17:00 01.11.2024

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Հոկտեմբերի 31-ին կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից […] ...

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

16:50 01.11.2024

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

Ռուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։ Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: […] ...

BACK_TO_TOP