Այն պաշտոնյան, որն այսօր կաշառք է վերցնում, հաջորդ քայլով բանտում է հայտնվելու. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Այն պաշտոնյան, որն այսօր կաշառք է վերցնում, հաջորդ քայլով բանտում է հայտնվելու. Փաշինյան

15:25 30.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամենակարևոր անելիքն ու օրակարգը երկրի բովանդակային փոփոխությունն է: Նա մեկ-երկու կետ ներկայացրեց նախընտրական ծրագրից: Խոսելով օրինականության հաստատման կարևորության մասին՝ նա հռետորական հարցով դիմեց հավաքվածներին.

«Արդյո՞ք մենք մեր իմացած ապօրինությունների ամեն դեպքի արձագանքում ենք, թե՞ ասում ենք` մեր ի՞նչ գործն ա, Նիկոլին դրել ենք վարչապետ, թող ինքը զբաղվի»:

Փաշինյանը կարևորեց մարդկանց վերափոխումը ներքուստ, խոստովանեց` իր կյանքը սկսել է որպես մի քաղաքացի, ով մինչև 2004 թ. ծխել է, 2004-ին թողել է ծխելը, իր կյանքը սկսել է որպես քաղաքացի, որը ծխախոտի մնացորդը գցում էր գետնին, սակայն վերափոխվել է, երբ ուրիշի նետածը գցել է աղբը: Նա ասաց` պետք է իրականությանը հարմարվողից դառնալ իրականությունը փոխող մարդ:

«Մեզնից յուրաքանչյուրը փոխվել է: Երկար տարիներ վախեցրել են, որ մեզ կդատեն, կբռնեն, կխփեն, հեղափոխությունն այն ժամանակ եղավ, երբ հասկացան, որ մենք ոչ դատվելուց ենք վախենում, ոչ բռնվելուց, ոչ խփվելուց: Տեմպը պիտի պահեն, քաղաքական հեղափոխությունը փոխարինենք տնտեսական հեղափոխությամբ: Ասում են` ի՞նչ է փոխվել Հայաստանում: Հայաստանում էն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել ու չեք կարողանում դուրս գալ, ու դուրս չեք գալու, մինչև չդառնաք օրինապաշտ քաղաքացի` Հայաստանի քավարանի միջով անցնելով, մեղքերը քավելով»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց`այսօր Հայաստանը ժպտացող երկիր է`ժպտացող քաղաքացիով: Նրա խոսքերով`այդ ժպիտն ամենակարևոր արժեքն է, որ ձեռք է բերվել, և այդ ժպիտը պետք է չկորցնել: Նա նաև արձագանքեց իր դեմ ուղղված հակաքարոզչության փորձերին:

«Ասում են հակափիառ. ինչ են անում, վերցնում են իմ ելույթների էն մասերը, որ ես ջղայնացած խոսում եմ, ասում են` տեսեք, ինքն է ուզում լինել վարչապետ: Որովհետև իրենց համար ստանդարտ կա, որ ոչ տխրում են, ոչ ջղայնանում, ոչ ոգևորվում: Այդպիսի վարչապետ Հայաստանում էլ չի լինելու, եթե եղավ, ժողովուրդը քշելու է: Էդ դդում դեմքերը պահեք ձեր ղափամաների համար»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուն խոսեց նաև տնտեսական ոլորտում իրենց առաջարկած փոփոխություններից: Նա ասաց, որ այժմ վերացրել են մենաշնորհը, իսկ իրենց նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից է թղթարարությունները նվազեցնելը, վարկերի տոկոսները հնարավորինս իջեցնելը, որ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ հարկայինը, ո՛չ ԱԱԾ-ն ու դատախազությունը, որևէ մեկը մարդու գործունեությունը խոչընդոտելու հնարավորություն չունենա, ապա վստահեցրեց` այսօր արդեն այդպես է: Փաշինյանը նախազգուշացրեց կաշառք վերցնելու փորձի դիմողներին:

«Այն պաշտոնյան, որ այսօր կաշառք է վերցնում, առնվազն ծալը պակաս է, որովհետև հաջորդ քայլով բանտում է հայտնվելու, այսօր չբռնենք, վաղն ենք բռնելու»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրը հնարավորություն ստեղծելն է, իսկ ամենակարևոր հարստությունը մարդիկ են: «Իմ քայլը» կարևորում է, որ կանայք նաև տնտեսական գործունեության մեջ հավասարապես ներգրավված լինեն: Հեղափոխությունը, ըստ Փաշինյանի, բացառիկ է նրանով նաև, որ կանայք և տղամարդիկ հավասար մասնակցություն են ցուցաբերել: Նրա խոսքերով` պետք չէ սպասել, երազել, որ որևէ մեկը կգա, մեր երկիրը կդարձնի երազանքի երկիր:

«2018 թ. շրջադարձային է դրանով, որ եկել է մեր երազանքները կյանքի կոչելու ժամանակը, ով ինչի մասին երազել է, հիմա ժամանակն է, որ վեր կենա և գնա իր երազանքների հետևից: Երբեք թույլ չենք տվել, որ որևէ մեկը մեր փոխարեն բան որոշի և թույլ չենք տալու, հայ ժողովուրդը հետևորդ ժողովուրդ չէ, առաջնորդ ժողովուրդ է»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP