Արմավիրի բնակիչն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Մեծամորի ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Արմավիրի բնակիչն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Մեծամորի ոստիկանություն

15:56 29.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արմավիրի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ դիմակավորված և հրազենով զինված, ցանկապատի վրայից փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը: Այս տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նշված վայր են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը:

Արդեն տեղում ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեծամորի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ազիզյանին։

Պարզվել է, որ վերջինս ինքնությունը չպարզած անձի հետ փորձել է ավազակային հարձակում կատարել, որոնց դիմադրություն են ցույց տվել Զարթոնք գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Մարինե Աբովյանը, նրա հայրը՝ 79-ամյա Ռաֆիկ Աբովյանն ու մայրը՝ 71-ամյա Զոյա Խուրշուդյանը։

Ընտանիքի անդամները վնասազերծել են Կ. Ազիզյանին, իսկ նրա հանցակից ընկերը հրազենով դիմել է փախուստի։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի պաշտոնակատար Սամվել Տոնոյանի և քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 1 փամփշտատուփ՝ 18 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով, կտորից սարքված 2 դիմակ, 1 էլեկտրաշոկ, 1 զույգ ձեռնոց, մահակ, ինչպես նաև տոպրակ, որի մեջ եղել են թափանցիկ կպչուն ժապավեն և պոլիմերային կապիչներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

17:15 01.11.2024

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի […] ...

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

17:07 01.11.2024

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: […] ...

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

17:00 01.11.2024

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Հոկտեմբերի 31-ին կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից […] ...

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

16:50 01.11.2024

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

Ռուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։ Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: […] ...

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ

16:42 01.11.2024

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ։ «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,- ասված է […] ...

Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

16:29 01.11.2024

Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Բ.Ե.-ն, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան վարելիս, Նոր Երզնկա […] ...

BACK_TO_TOP