22:58 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին.
«Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք լուծել, բայց մենք կարող ենք ուղղորդել մարդկանց, թե ով կլուծի այդ խնդիրը: Մենք ժառանգություն ենք ստացել մի համակարգ, որտեղ մարդկանց կենցաղային խնդիրները լուծված չեն: Մեր առաքելությունն է, որպեսզի մարդիկ իրենց համայնքներում ստանան իրենց խնդիրների պատասխանները: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո կկարողանանք մարդկային ռեսուրսներն այնպես բաշխել, որ կենցաղային խնդիրների հարցը լուծվի»:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ մարդիկ երբեմն խոսելու և լսված լինելու կարիք ունեն, մարդիկ հասկանում են, որ ամեն ինչ միանգամից չի կարող լուծվել, նրանք պատրաստ են սպասել, եթե կարևորում ես իրենց:
Անդրադառնալով այն հարցին, թե ժողովրդի պահանջի դեպքում «Իմ քայլը» կուսակցությունը պատրաստ կլինի՞ հեռանալ իշխանությունից, Զարուհի Բաթոյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պիտի գնահատի իր ուժերը և առաքելությունը: Այս հեղափոխությունը մարդկանց տվել է հնարավորություն որոշելու, թե ով պիտի լինի իշխանությունը, մենք մարդկանց հնարավորություն ենք տվել, որ մարդիկ ընտրեն իրենց ղեկավարներին: Մեր ուժը իրավասություն ունի երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ: Ես կարծում եմ, որ մենք իրականության զգացումը չենք կորցնի և մեզ ուժով չեն ստիպի հեռանալ»:
00:00 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 14.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...
23:55 14.04.2025
Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներըԱպրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...
23:50 14.04.2025
Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ըԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...
23:42 14.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակըՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...
23:33 14.04.2025
Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...