18:06 28.11.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները քարոզարշավի 3-րդ օրն անցկացրել են Լոռու մարզում: Նրանք շրջել են փողոցներով ու նախընտրական ծրագիրը ներկայացրել բարձրախոսով, բաժանել նախընտրական թերթիկները: Քաղաքացիների հարցերին պատասխանել են անհատապես: Կուսակցության 12-դ համարով առաջադրված Տաթև Հակոբյանը քարոզարշավի ընթացքը դրական է գնահատել:
«Քաղաքացիները իրազեկման մեծ պահանջ ունեն, մենք ներկայացնում ենք մեր ծրագրային դրույթները և հատկապես այն դրույթները, որոնցով տարբերվում ենք մյուս քաղաքական ուժերից: Խոսքը, օրինակ՝ պատգամավորի հետ կանչման ինստիտուտի մասին է, ըստ որի՝ պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, չվարձատրվեն ամսական 400 հազար դրամ, ոչ մի օրինագիծ չներկայացնեն, բազմիցս բացակայեն նիստերից և այդպես վարձատրվեն մեր վճարած հարկերից»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Տաթևիկ Հակոբյանի խոսքերով՝ իրենց կուսակցությունը ակտիվ քարոզարշավ է անցկացնում՝ խախտումներ չեն նկատել, և տիրում է համերաշխության մթնոլորտ:
Քաղաքացիների հարցին, թե ո՞վ է կուսակցության ղեկավարը, պատասխանում էին, թե մենք ղեկավարող ուժ՝ անհատի տեսքով, չունենք:
«Յուրաքանչյուր ոք ղեկավար է, յուրաքանչյուր որոշում կայացվում է վարչության նիստի ընթացքում՝ քննարկելով և ձայների մեծամասնությամբ»,- պատասխանել է նա:
12:24 02.11.2024
Որքան երկար է Կիևը խախտում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածքներ են մնում նրան․ ԼավրովՈրքան երկար Կիևի ռեժիմը խաթարի պայմանավորվածությունները, այնքան ավելի քիչ տարածքներ կմնա Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Որքան երկար ժամանակ է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը Արևմուտքի աջակցությամբ մեկը մյուսի հետևից խզում համաձայնագրերը, այնքան քիչ տարածք է թողնում այս ռեժիմը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ ...
12:10 02.11.2024
Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոնՀայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր […] ...
11:48 02.11.2024
Պայթյուն ավտոտնակում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումըՀոկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Դիլիջանի Կամոյի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր ավտոտնակը պայթել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ: Ըստ ահազանգող 65-ամյա տղամարդու` կեսգիշերից մոտ 25 րոպե անց իր հարևան 56-ամյա տղամարդը անհայտ պայթուցիչ է նետել իր […] ...
11:26 02.11.2024
Նոյեմբերի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Նուբարաշենի խճ․ 1, 2, 3, 4, 5 շենքեր, 11։00-17:00 Աբելյան փ. 9, 11, 13 շենքեր, Շինարարների փ. 22, 24, 26, 28, 28/3, 32 շենքեր, Ռ․Մելիքյան փողոց մասնակի, Սեբաստիայի փ. 18, 18Ա, […] ...
11:01 02.11.2024
Իրանում կարծում են, որ Իսրայելը կհամաձայնի հրադադարի ռեժիմ հաստատել ԼիբանանումԻսրայելը ստիպված կլինի մոտ ապագայում համաձայնել հրադադարի ռեժիմին Լիբանանում, քանի որ շիական «Հըզբոլլահի» կազմավորումները թույլ չտվեցին իսրայելական բանակին հասնել ցանկալի արդյունքների։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմադ Աքրմինիան։ «Առաջիկա օրերին Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) ստիպված կլինի համաձայնել հրադադարի, քանի որ այս ռեժիմի իշխանությունները լավ են հասկացել, որ հարավային Լիբանանում իրենց գործողությունները ցանկալի արդյունքի […] ...