18:48 27.11.2018
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ժամկետ է տրվել, որպեսզի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստեն: Ալումյանը նշեց, որ նման միջնորդության մեկ հիմք կա, դրա հետ կապված մի քանի փաստ կա, որոնք պիտի նշեն, խոստացավ հանգամանքներն ասել վաղը, երբ միջնորդություն ներկայացնեն, նաև միջնորդության վերաբերյալ որոշումը կստանան:
«Դատավորը ժամկետ էր տվել մեկ ժամ, որ միջնորդությունը պատրաստենք, աշխատեցինք մեկ ժամ, բայց չհասցրեցինք սահմանված ժամկետում, դատավորը լրացուցիչ ժամկետ տվեց մինչև վաղը ժ. 12:00-ն»,- ասաց նա:
Ալումյանն ասաց նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը բոլորի հետ հավասար մասնակցում էր դատավարությանը, դատախազությունից ամենաակտիվը ինքն էր:
«Մեր միջնորդությունները հիմնականում եղել են որոշակի փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ: Գլխավոր դատախազն այդ միջնորդությունների դեմ առարկել է, բայց դատավորը մեզ ամեն դեպքում հնարավորություն տվեց այդ փաստաթղթերը պահանջել: Նորմալ, լիարժեք դատավարություն է ընթացել, վաղը դետալները կասենք»,- խոստացավ փաստաբանը:
Հարցին` ինչպե՞ս է գնահատում գլխավոր դատախազի ներկայությունը նիստին, արդյո՞ք դա մտահոգվելու տեղիք չի տալիս, Ալումյանը նախ՝ ուղղեց, որ դա ներկայություն չէ, մասնակցություն է, ապա պատասխանեց, որ այդ մասնակցությունը մտահոգության առիթ է միայն այն առումով, որ ավելի հեշտ է իբրև մրցակից ունենալ մեկ դատախազ, քան 6 դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք դատավորը կաշկանդված էր: Փաստաբանը պատասխանեց, որ արտաքուստ այդպիսի դրսևորումներ չնկատեց, իսկ հոգեվիճակը չի կարող գնահատել: Իր պաշտպանյալի հոգեվիճակին անդրադառնալով` նա ասաց.
«Սովորական, այնպես, ինչպես ցանկացած մարդու հոգեվիճակը կլինի, եթե իրեն առանց օրինական հիմքերի բերում են և պահանջում կալանավորել»:
Ալումյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը բացառապես անդրադարձել է անձեռնմխելիության հետ կապված խնդիրներին, գլխավոր միտքը հետևյալն է, որ անձեռնմխելիության հետ կապված խնդիր քննարկելիս դատարանը պետք է չկտրվի հիմնավոր կասկածի խնդիրը քննարկելու հարցից, այն, ինչ անցած անգամ Վերաքննիչ դատարանը, ըստ Վճռաբեկ դատարանի, չի արել, այսինքն` այդ երկու հարցը միասին պետք է քննվեր: Փաստաբանի խոսքով` եթե Վերաքննիչ դատարանը հետևի Վճռաբեկ դատարանի որոշման պահանջներին, այդ ամենը միասին պետք է քննվի:
Հարցին` ճի՞շտ են տեղեկությունները, որ դատարանը հակված է պաշտպանել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն այն մասին, որ իր պաշտպանյալն անձեռնմխելի չէ, Ալումյանն արձագանքեց, որ այդպիսի գնահատական, անգամ դրան մոտ գնահատական չկա:
«Խնդիրը հետևյալ ձևով է դրվում. երբ որևէ անձի դեպքում, ով օգտվում է անձեռնմխելիությունից, դրա առկայության կամ բացակայության հարցը քննարկվում է, պետք է գնահատել նաև այն հանգամանքը, թե այն գործողությունները, որոնց մեջ նա մեղադրվում է, պաշտոնական լիազորության հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանք չեն հանդիսանում այդ լիազորությունների ակնհայտ անցում»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ այս գործով դատավարությունը, ըստ էության, չի էլ սկսվել, քանի որ առաջին հարցը, որ դատարանը պարզում է կողմերից, հարցն է` արդյո՞ք ունեն միջնորդություն, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:
Հարցին` ի՞նչ հարաբերությունների մեջ են երկրորդ նախագահն ու դատավոր Ռուբեն Մխիթարյանը, Ալումյանը պատասխանեց.
«Առաջին անգամ են իրար տեսնում»:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...