Ուզում ենք, որ ԱԺ-ում լուսավոր խմբակցություն լինի. Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ուզում ենք, որ ԱԺ-ում լուսավոր խմբակցություն լինի. Թանդիլյան

16:55 27.11.2018

Ձեր՝ երկրորդ տեղում լինելու վճռականությունը պահպանվո՞ւմ է. այսօր հարցրել են լրագրողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ նկատի ունենալով կուսակցության այն պնդումները, թե իրենք խորհրդարանում երկրորդ տեղում հայտնվելու համար են պայքարում։

«Երկրորդը լինելը ոչ թե մենք ենք որոշել, այլ դա ակնհայտ է: Նոր Հայաստանում քաղաքական ուժերն էլ պետք է լինեն նորը: Ես կարծում եմ՝ նոր քաղաքական գործիչների ժամանակն է՝ կոտրելով կարծրատիպերը պետական պաշտոնյաների ձևաչափի: «Լուսավոր Հայաստան»-ն ազդակներն է ստանում քաղաքացիներից, ովքեր հոգնել են հին ուժերից, ովքեր որ կրում են պատասխանատվություն նախորդ կառավարման ժամանակ՝ կազմելով այդ իշխանության մաս տարբեր ժամանակահատվածում: Եվ, հետևաբար, այսուհետ ժամանակն է զսպումների, վերահսկողության մեխանիզմների իրական ներդրման, որովհետև ԱԺ-ն այն հարթակն է, որտեղ առողջ և մեկը մյուսին հակակշռող քննադատության և բանավեճի արդյունքում ծնվելու են լավագույն լուծումները»,- ասել է Թանդիլյանը:

Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի՝ իրենք ասվածն իրականություն են դարձրել «Ելք» խմբակցությունում: Իսկ հիմա դա շատ ավելի ցայտուն կերպով են իրականություն դարձնելու.

«Չկա որևէ մեխանիզմ, որ կարողանա մեր ձայնը լռեցնել և, հետևաբար, լավագույն քաղաքական ուժը, որը կարող է մեր քաղաքացիներին ներկայացնել ԱԺ-ում և այլ հարթակներում, դա «Լուսավորն» է»,- հավելել է Մանե Թանդիլյանը՝ նշելով նաև, որ երեկ՝ քարոզարշավի առաջին օրը, հանդիպումների ժամանակ միայն դրական ազդակներ են ստացել՝ չնայած այն հանգամանքին, որ գլխավորել է այն նախարարությունը, որտեղ խնդիրների հետ առնչությունն անընդհատ է:

Թանդիլյանը նաև հիշեցրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջին անգամ է, որ կուսակցական ցուցակով է ներկայանում: Հիմնականում եղել են դաշինքների կազմում:

«Հիմա մենք ուզում ենք, որ ԱԺ-ում լուսավոր խմբակցություն լինի»,- ավելացրել է Թանդիլյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP