Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» հեռանում է Թուրքիայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+16.09 oC

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» հեռանում է Թուրքիայից

13:17 27.11.2018

Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» որոշել է փակել Թուրքիայի իր ներկայացուցչությունը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցներում հիմնադրամի հասցեին հնչած մեղադրանքներով։ Ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ իրենք շուտով հայց են ներկայացնելու Թուրքիայում իրենց կառույցը լուծարելու համար։

Հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքները կապված են Թուրքիայի նախագահի ագրեսիվ հայտարարությունների հետ։ Նա Սորոսին մեղադրել է Թուրքիայում պառակտում մտցնելու փորձի մեջ ու հայտարարել, թե 2013 թվականին Թուրքիան ցնցած ցույցերը հենց Սորոսն է ֆինանսավորել այդ հիմնադրամի միջոցով։ Դրանից հետո ընդդիմադիրները սկսել են տարածել Էրդողանի լուսանկարը Սորոսի հետ։

Սորոսի հիմնադրամը, որի պաշտոնական անվանումն է Open Society Foundations («Բաց հասարակության հիմնադրամ»), ողջ աշխարհում դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում և ֆինանսավորում մարդու իրավունքների և ազատությունների, քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված ծրագրեր։

Ազգայնական կառավարությունների և ուժերի կողմից այս կառույցը հաճախ մեղադրվում է երկրների ներքին գործերին խառնվելու, ազգային ավանդույթների դեմ պայքարի մեջ։

Նույն մեղադրանքների արդյունքում վերջերս հիմնադրամն իր կենտրոնակայանը Հունգարիայից տեղափոխեց Գերմանիա։ Հունգարական ազգայնական իշխանություններն այս հիմնադրամը ճանաչել են որպես օտարերկրյա գործակալական կազմակերպություն ու սկսել են ճնշումներ գործադրել դրա վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման

19:44 10.04.2025

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։ ...

Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ

19:40 10.04.2025

Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ

ՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։ Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի […] ...

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

19:35 10.04.2025

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։ Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր […] ...

2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է

19:25 10.04.2025

2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է

Ռազմական ոստիկանության Հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359-ը: 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը՝ հանցակազմի հատկանիշներով: Դեպքերից միայն 23-ն է եղել առանձնապես ծանր հանցատեսակ, նվազումը՝ շուրջ 63 տոկոս: Աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

«Բորուսիայի» նկատմամբ «Բարսելոնայի» հաղթանակը մի փոքր խաբուսիկ է․ Ռոնալդ Կուման

19:16 10.04.2025

«Բորուսիայի» նկատմամբ «Բարսելոնայի» հաղթանակը մի փոքր խաբուսիկ է․ Ռոնալդ Կուման

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական թիմի հաղթանակին։ «Նման տարբերությամբ հաղթանակը մի փոքր խաբուսիկ է, քանի որ դորտմունդցիները լավ պահեր ունեին առաջին խաղակեսում և կարող էին չպարտվել «չոր» հաշվով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է: Երիտասարդ ֆուտբոլիստներն արդեն փորձառու […] ...

Առողջապահության նախարարը հանդիպել է դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

19:08 10.04.2025

Առողջապահության նախարարը հանդիպել է դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: «Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև` գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի […] ...

BACK_TO_TOP