ԵՄ խորհուրդը վերահաստատել է իրենց կառույցի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ԵՄ խորհուրդը վերահաստատել է իրենց կառույցի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

20:17 26.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող  մի շարք բարեփոխումներին:

Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը ներկայում գտնվում է կարևոր ժամանակաշրջանում՝ պայմանավորված ընտրական գործընթացներով, և պատվիրակությունն այստեղ է՝ վերահաստատելու իրենց կառույցի շարունակական աջակցությունը իրականացվող բարեփոխումների ծրագրերին:

Նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ, անկախ քաղաքական գործընթացներից, դատաիրավական ոլորտի բարեփոխումներն առաջնային են Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դրանք բխում են քաղաքացիների շահերից: Արթուր Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է այդ ոլորտում  կատարված բարեփոխումները, որոնք առաջին հերթին հասցեագրված են անկախ և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության ամրապնդմանը:

Որպես առաջիկայում նախատեսվող գործընթացներ՝ փոխնախարարը նշել է դատավորների թվաքանակի ավելացումը, աշխատավարձերի վերանայումը, ամբողջությամբ էլեկտրոնային ծանուցումերի և էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրումը, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացումը: Նա նաև անդրադարձել է սնանկության վարույթի հետ կապված նախատեսվող փոփոխություններին, որոնք ուղղված են վարույթի ժամկետների և  ծախսերի էական կրճատմանը, ինչպես նաև դրա թափանցիկության և սնանկության գործով կառավարիչների գործողությունների հաշվետվողականության բարձրացմանը:

Ամփոփելով դատաիրավական բարեփոխումներին ուղղված աշխատանքների  ներկայացումը՝ Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ այդ գործընթացներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ բարեփոխումները ունեն նաև լուրջ հակակոռուպցիոն ազդեցություն:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին և օժանդակություն պահանջող կարիքներին՝ փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական, վարչական դատավարությունների, կատարողական վարույթի, ինչպես նաև մի շարք այլ օրենքների մշակման առնչությամբ հնարավոր աջակցության անհրաժեշտությունը, այնուհետև պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Յուտա Էդթհոֆերը շնորհակալություն է հայտնել Արթուր Հովհաննիսյանին դատաիրավական բարեփոխումների ընթացքը հանգամանալից ներկայացնելու համար և ընդգծել, որ պատրաստակամ են հետագայում ևս սերտ համագործակցել նախանշված ուղղություններով՝ բարեփոխումների անկասելի ընթացքը ապահովելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP