Ադրբեջանում կալանավորված Կարեն Ղազարյանի մեղադրանքը խստացվել է. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Ադրբեջանում կալանավորված Կարեն Ղազարյանի մեղադրանքը խստացվել է. փաստաբան

19:50 26.11.2018

Ադրբեջանում նոյեմբերի 27-ին կշարունակվի ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Փաստաբան Արա Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս գործով արդեն դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ի միջոցով սպասում են քրեական գործի նյութերին, սակայն դրանք Ադրբեջանը չի ուղարկում, փաստացի, Ադրբեջանն արդեն ՄԻԵԴ հրահանգը չի կատարում:

«Միայն լրատվամիջոցներից իմացանք, որ գործը մտել է դատական փուլ, բայց ինչո՞ւ պետք է լրատվամիջոցներից իմանանք: Ադրբեջանը, Հայաստանի պես, Եվրոպական խորհրդի անդամ պետություն է, պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ, բացի դրանից՝ Մինսկի կոնվենցիայի անդամ պետություն է, պարտավոր է համագործակցել, մինչդեռ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, հրաժարվում է համագործակցել, բայց չէ՞ որ սեղանին դրված է մարդու իրավունքը, կան միջազգային փաստաթղթեր, որոնցով պարտավոր է համագործակցել, թեկուզ նվազագույն չափով, բայց դա էլ չի անում»,- ասաց նա:

Ղազարյանը հայտնեց, որ հիմնական գանգատը ներկայացված է ՄԻԵԴ, սպասում են Ադրբեջանի պատասխանին` դրան պատասխանելու համար, առայժմ այդքանն է: Նա նշեց, որ այս գործին «միջամտությունը» ՄԻԵԴ-ի անմիջական մասնակցությամբ է ստացվում, չմոռանանք, որ ՄԻԵԴ-ը դեռ հուլիս ամսին որոշում է կայացրել գործով դատաքննություն սկսելու` արագացված կարգով, գործին տալով առաջնահերթություն, ՄԻԵԴ-ն ամբողջությամբ ներգրավված է, մենք հիմա դատաքննության փուլում ենք ՄԻԵԴ-ում:

Հարցին` Ադրբեջանի արձագանքելիությունի՞ց է կախված ՄԻԵԴ-ում այս գործի ընթացքը, փաստաբանը պատասխանեց, որ դա Ադրբեջանի արձագանքման արագությունից կախված չէ, գործընթացը կարող է մի փոքր ձգձգվել, բայց նախատեսվող հիմնական ժամանակահատվածը Ադրբեջանի դիրքորոշումից կամ գործողությունից չի տուժի:

Փաստաբանը հայտնեց, որ Կարեն Ղազարյանի մեղադրանքը որոշ կետերով խստացվել է, իրենք ստացել են Ադրբեջանի պատասխանը, համեմատում են, տեսնում են, որ խստացվել է:

«Ինձ հետաքրքրում է` մարդու հիմնարար իրավունքները հարգո՞ւմ են, թե՞ ոչ: Առաջին հերթին, Կարենը ձերբակալման օրվանից մինչ այսօր գտնվում է առանց արտաքին աշխարհի հետ կապի, կալանքի տակ, սա արդեն իսկ խնդիր է բարձրացնում դատավարության, արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից: Կարենին մինչև հիմա թույլ չի տրվում կապվել` զանգել, նամակ գրել կամ ամենատարբեր եղանակներով կապ հաստատել իր ծնողների հետ:

Եթե դա լիներ նախաքննության փուլ, և մենք ասեինք, որ նախաքննական գաղտնիքի խնդիր կա, կարելի էր ասել, որ նման սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, բայց գործն արդեն մտել է դատաքննության փուլ, և դատաքննությունը դռնփակ չէ, ուստի Կարենին թույլ չտալ ընդհանրապես հաղորդակցվել իր ծնողների հետ, դա անիրավաչափ է. միայն կցկտուր ինֆորմացիա են փոխանակում Կարմիր խաչի ներկայացուցիչները, Կարմիր խաչն էլ չեզոքություն է պահպանում, չափազանց պասիվ ակտիվությամբ է գործում, բայց ավելին չի էլ կարող, այսինքն` այն, որ Կարենը գտնվում է ամբողջությամբ շրջափակման մեջ, դա արդեն իսկ բարձրացնում է արդար դատաքննության խնդիր:

Կարենը դատարանի դահլիճում պահվում է «ակվարիումի մեջ». այդպես է կոչվում այդ ապակիներով «արկղը», նրա մոտ նստած է ոչ թե փաստաբանը, այլ ոստիկանը, դրան գումարած՝ Կարենը սաստիկ նիհարել է, նրա ծնողները խիստ մտահոգ են, նրանց հոգեկան տառապանքները պատկերացնո՞ւմ եք, նրանք տեսնում են, որ իրենց որդին իրապես նիհարած է, դա նշանակում է` արդեն աշխատում է կանխավարկածը, որ բանտում նրա պայմանները լավ չեն»,- ասաց նա:

Ղազարյանը շեշտեց` այս ամբողջը, այսպես թե այնպես, դատավարության հետ է կապվում, և շատ բան հայտնի չէ, որովհետև Կարենն ամբողջությամբ աշխարհից կտրված է, դրան գումարած նաև այն, որ Ադրբեջանը չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, ու այս ամբողջը կրկին դատավարության արդարության մասին հարց է բարձրացնում: Փաստաբանը նշեց, որ համադրելով, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել, ինչպես նաև համադրելով Կարենի անցած ճանապարհը, թե նա ինչ էր անում մինչև անհետանալը, ոչինչ չի համընկնում. Կարենը սովորական քաղաքացի էր, որ աշխատում էր, երեկոյան գալիս էր տուն, հիմա նրան ներկայացնում են իբրև դիվերսանտ, որ նա սահմանը անցել էր ինչ-որ պայթեցումներ կատարելու նպատակով:

Արա Ղազարյանը Ադրբեջանում գերի ընկած և մահացած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով ևս դիմել էր ՄԻԵԴ, այժմ սպասում են ՄԻԵԴ վճռի հրապարակմանը: Նա նշեց, որ դեռ վճիռը չկա, ապա հիշեցրեց` Եվրոպական դատարանում դատական քննություն է սկսվել միանգամից չորս գործով` Խոջոյանի, Սարիբեկյանի, Բադալյանի և Սաֆարովի գործերով: Այս չորս գործերը 2015թ. են կոմունիկացվել, դատավարությունը սկսվել է 2010-2011թթ.:

Հարցին` այս գործերով վճիռն ի՞նչ ազդեցություն կունենա Կարեն Ղազարյանի գործում, փաստաբանը պատասխանեց.

«Հուսով ենք, որ դրանք զսպող ազդեցություն կունենան Ադրբեջանի նկատմամբ ընդհանուր առմամբ, առաջին հերթին, որ արձանագրվի իրավունքների խախտում և հարազատների իրավունքների որոշ վերականգնում, բայց ընդհանուր, թե ինչ ազդեցություն կունենա, հուսով եմ, որ դա տարածաշրջանում ընդհանրապես զսպող ազդեցություն կունենա»:

Փաստաբանն ասաց, որ Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ ներկայացվածն անհատական գանգատ է հարազատների կողմից, իրենք պետական մարմինների հետ ընդհանրապես առնչություն չունեն, մյուս չորս գործով պետությունը ներգրավված է որպես երրորդ կողմ, իսկ Կարեն Ղազարյանի գործով` դեռ հայտնի չէ. ՄԻԵԴ-ը պետք է առաջարկի, բայց դեռ տեղեկություններ չկան` ՄԻԵԴ-ից նման առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP