7 փաստ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
2:15:07
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

7 փաստ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

20:08 26.11.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հերթը խորհրդարանականինն է, կրկին արտահերթ: Այդ է պատճառը, որ նախընտրական քարոզարշավը կարճ կտևի, գրեթե 2 շաբաթ:

Քարոզարշավի մեկնակն այսօր է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 8-ին լռության օր է:

SHANTNEWS.am-ը 7 փաստ է առանձնացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Սպասվելիք ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում, քան նախորդին: Այս անգամ նրանց թիվը 11 է, իսկ նախորդ անգամ 9 էր: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 4 քաղաքական ուժ ընտրապայքարի մեջ նոր է մտնում.

  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն,
  2. «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
  3. «Սասնա ծռեր» կուսակցություն,
  4. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն:

3 քաղաքական ուժ էլ նախորդ ընտրություններին այլ կազմ ու ձևաչափ ուներ: «Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ»-ն առանձին էր մասնակցում ընտրություններին, իսկ «Մենք»-ի մյուս ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 2017-ի ընտրություններին «Ելք» դաշինքի կազմում էր:

Քաղաքական այս միավորի մեջ էր նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն առաջիկա ընտրություններին միայնակ է մտել ընտրապայքարի մեջ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն այս տարի «Իմ քայլը» դաշինքի կազմում է: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից 3-ը մասնակցել է գրեթե բոլոր համապետական ընտրություններին.

  1.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն», 
  2. ՀՅԴ,
  3. Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Կուսակցությունների և դաշինքների համարները որոշվել են վիճակահանությամբ: Թե ովքեր են գլխավորում ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների ցուցակները, ներկայացնում ենք հերթականությամբ.

  1. ՀՀԿ. ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը,
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն. ցուցակը գլխավորում է տնտեսագետ Սուրեն Սահակյանը,
  3. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը,
  4. «Իմ քայլը» դաշինք. ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը,
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը,
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն. ցուցակը գլխավորում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը,
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը,
  8. «Մենք» կուսակցությունների դաշինք․ ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը,
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը,
  10. «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն. ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը,
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը:

11 ուժերի համապետական ցուցակների ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են: Ընտրություններին մասնակցող ամենատարեց թեկնածուն 83 տարեկան է ՀՅԴ-ից:

Ընտրությունների արդյունքում խորհրդարանում կլինի առնվազն 101 պատգամավոր:

Նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2.574.916 քաղաքացի. նրանք կքվեարկեն Հայաստանի 13 ընտրատարածքներում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

23:57 14.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

23:55 14.04.2025

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

23:50 14.04.2025

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

23:42 14.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

23:33 14.04.2025

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...

BACK_TO_TOP